Նարեկ Գալստյան

Գալստյան. «Ըստ էության, էական ոչինչ չկա, պարզապես բանակցային գործընթացն է վերսկսվել»

64
(Թարմացված է 21:44 30.03.2019)
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Փաշինյան–Ալիև հանդիպման մասին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վիեննայում կայացած հանդիպումից հետո Նարեկ Գալստյանը որևէ էական բան չի արձանագրել։

«Ըստ էության այս պահին էական ոչինչ չկա, պարզապես բանակցային գործընթացն է վերսկսել»,-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ասում է քաղաքագետը։

Գալստյանի խոսքով` երկու երկրների առաջնորդների հանդիպումը կարելի է դիտարկել որպես կարևոր ելակետային մոտեցում, որտեղ որևէ մեկը ո՛չ շահել է, ո՛չ կորցրել։

«Առաջիկա բանակցային հանդիպումների ժամանակ, անկախ դրա ձևաչափից, քննարկվելու են այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր կլինի կարճ ժամանակում կամ մոտ ապագայում համաձայնություններ ձեռք բերել»,- իր տեսակետն է հայտնում է Գալստյանը։

Նրա կարծիքով` հայկական կողմը փորձում է ժամանակ շահել՝ պատրաստվելու ամեն տեսակ իրադարձությունների, ինչպես նաև բանակցությունների պահպանման միջոցով կանխել սահմանային լարվածությունը։

Հիշեցնենք` մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ձևաչափով, որը տևել է ավելի քան 3 ժամ։

64

sys_stories