Израильский флаг на контролируемых Израилем Голанских высотах (11 октября 2018). Деревня Мадждаль Шамс

«Իրականում». Գոլանի բարձունքների կապակցությամբ ԱՄՆ-ին անգամ երկրի ներսում են քննադատում

28
Դոնալդը Թրամփն ուզում է Մերձավոր Արևելքի իրավիճակը «պայթեցնել»: Իրականում հենց ի սկզբանե պարզ ու հասկանալի էր, որ Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու որոշումն արկածախնդրություն է, ընդ որում՝ կարող է բազմաթիվ զոհերի հանգեցնել Մերձավոր Արևելքում և ոչ միայն։

Այդպես ակնհայտ թքել միջազգային օրենքի ու հասարակության կարծիքի վրա երևի թե չի կարելի նույնիսկ այնպիսի հզոր գերտերությանը, ինչպիսին է Միացյալ Նահանգները: Սակայն անհրաժեշտ է ևս մեկ բան հասկանալ՝ Թրամփը նման էպատաժային քայլերի գնալիս ամեն ինչը նախօրոք ու մանրամասն վերլուծում է և հաշվարկում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ արածը: Տվյալ պարագայում անհրաժեշտ է հասկանալ, որ Գոլանի բարձունքների մասին որոշում կայացնելիս Ամերիկայի նախագահը միանգամից մի քանի հարց է փորձում լուծել: Իր մտերիմ գործընկեր ու բարեկամ Բենիամին Նեթանյահուին է օգնում նախընտրական պայքարում, քանի որ ակնհայտ է՝ եթե նա պարտվի ընտրություններում, ապա լուրջ քրեական հետապնդման զոհ կարող է դառնալ:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան

28
թեմա:
Արման Վանեսքեհյանի հետ (540)

sys_stories