Անահիտ Բաշխյան

Բախշյան․ «Գովազդն արգելելով՝ արտագրությունը չեն վերացնի»

23
(Թարմացված է 16:42 27.03.2019)
Արտագրության արատավոր երևույթը ցանկացած ԲՈՒՀ-ի համար մարտահրավեր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Անահիտ Բախշյանը՝ խոսելով ԱԺ-ում քննարկվող ռեֆերատների, կուրսային և դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդն արգելու նախաձեռնության մասին։

«Գովազդը արգելելը գուցե դժվարացնի, բայց չի վերացնի արատավոր երևույթը։ Մենք պետք է յուրաքանչյուր ուսանողի հասկացնենք,ո ր դա սխալ է և գտնենք ձևը, որ ստուգողը  հասկանա` ուսանողը ինքն է գրել, թե արտագրել է»,–ասել է Բախշյանը։

Ըստ կրթական հարցերով մասնագետի՝ խնդրի համակարգային լուծումը գիտելիքների ստուգման մեթոդի մեջ է։

Տիկին Բախշյանի կարծիքով՝ դասախոսը  չպետք է վերցնի թուղթը՝ կուրսայինը կամ ռեֆերատը և ստորագրի։ Ուսանողը պետք է խոսի, պատմի, ներկայացնի իր գրածը։ Գիտելիքների ստուգման մեթոդները պետք է  ամբողջությամբ վերանայել և փոխել։

23
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

sys_stories