Արսեն Մկրտչյան. փաստաբան

Մկրտչյան․ «Չեմ բացառում, որ առողջական խնդիրների պատճառով Գրիգորյանը չմասնակցի նիստերին»

229
Ֆրանսիական կլինիկայում ցանկացած պահի պատրաստ են ընդունել Մանվել Գրիգորյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ խոսելով Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման և բուժումը Ֆրանսիայում կազմակերպելու մասին։

«Չեմ բացառում, որ առողջական խնդիրների պատճառով Մանվել Գրիգորյանը չկարողանա մասնակցել դատական նիստերին»,- ասել է փաստաբանը։

Հիվանդությունը, որը բուժելու նպատակով դիմել են Ֆրանսիա տեղափոխելու համար,  Հայաստանում բուժում չունի։ Խոսքը քաղծկեղի մասին է։ Այլ մանրամասներ փաստաբանը չի ցանկացել ներկայացնել։

«Շուտով ֆրանսիացի բժիշկը կժամանի Հայաստան, կայցելի Մանվել Գրիգորյանին և այդ ժամանակ տեղեկություն կտարածենք»,- ասել է Մկրտչյանը։

Արսեն Գրիգորյանը նշել է, որ այս պահին շաքարը բարձր է և մեծ քանակի ինսուլինը, որ ստնում էր, էֆեկտիվ չէ։ Այդ պատճառով միջնորել են և տեղափոխել ստացիոնար։ Այս պահին նրա վիճակը ծանր է․ շաքարի պարունակությունն արյան մեջ շարունակում է բարձր մնալ, սրված են սրտային հիվանդությունները, առկա են 2 տասնյակից ավելի այլ հիվանդություններ։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը հետաձգել է՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ բժիշկների  հսկողության  ներքո, ինչպես նաև անհապաղ Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիայում գտնվող բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

229
թեգերը:
Երևան, Հայաստան, Մանվել Գրիգորյան

sys_stories