Ատոմ Մարգարյան. տնտեսագետ

Մարգարյան. «Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը վատ է նախապատրաստված»

43
(Թարմացված է 20:36 18.03.2019)
«Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը վատ է նախապատրաստված, և ենթադրում եմ, որ խորհրդարանում այն խիստ քննադատության կենթարկվի ոչ միայն ընդդիմության, այլև ԱԺ մեծամասնություն կազմող քաղաքական ուժի պատգամավորների կողմից»,- Sputnik Արմենիային հետ զրույցում հարկային օրենսդրության նախատեսվող փոփոխությունների մասին իր դիտարկումներն է արել տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով, կարելի է համաձայնել այն տեսակետի հետ, որ բիզնեսի եկամտային հարկի բեռն իջեցնելով հնարավոր կլինի որոշակիորեն երևակել ստվերը։

«Շատ հարցերում էլ կարելի է չհամաձայնել հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հետ, մասնավորապես այն մասով, որ չկա չհարկվող նվազագույն շեմի գաղափարը, մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը 26-27% է և աշխատողների մինչև 70% 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներ են»,-ասում է տնտեսագետը։

Ինչ վերաբերում է որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի ավելացմանը, ապա Ատոմ Մարգարյանի խոսքով, ակցիզային հարկի փոփոխությունների հիմնավորում որպես այդպիսին առաջարկվող փոփոխությունների համար չեն բերվում։

43
թեգերը:
Հայաստան

sys_stories