Հրաչ Բերբերյան

Բերբերյան. «Գյուղատնտեսության բնագավառում ներկա ղեկավարը շատ թույլ է»

56
(Թարմացված է 18:27 18.03.2019)
«Գյուղատնտեսության բնագավառում ներկա ղեկավարը շատ թույլ է, միգուցե ուժեղ է իր աշխատակիցների շրջանում»,- Sputnik. Արմենիայի հետ զրույցում գյուղնախարարի մասին նման կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը։

Ինչ վերաբերում է սպառողների շահերի պաշտպանությանը, Բերբերյանը համոզված է, որ ոլորտում անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ և ավելի մեծ լիազորություններ պետք է տալ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը»։

«Ներկա լիազորություններով «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» ի վիճակի չի լինի մեծ արդյունավետությամբ կատարել ստանձնած պարտականությունները։»,-կարծում է Հրաչ Բերբերյանը։

Ըստ մասնագետի, այսօր շատ ստուգողներ պետք չեն, այլ պետք է հասարակությունն ինքը ներգրավվի և խանութներում հետամուտ լինի սննդամթերքի որակին ու թարմության հետ կապված հարցերում:

56
թեգերը:
Հայաստան, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

sys_stories