Հակոբ Արշակյան

Արշակյան. «Առաջնահերթությունը տալիս ենք «Հյուսիս-հարավի» հարավային հատվածի շինարարությանը»

88
(Թարմացված է 17:59 18.03.2019)
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է «Հյուսիս–հարավ» մայրուղու շինարարության մասին։

Արշակյանի խոսքով` նախարարությունն այս պահին առավել կենտրոնացած է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հարավային հատվածի շինարարության վրա։

«Ողջամիտ ենք համարում առաջնահերթ համարել հարավային ուղղությունը` հաշվի առնելով, որ դա կապող օղակ է իրանական ու Պարսից ծոցի երկրների շուկաների հետ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախարարը։

Արշակյանի խոսքով` Սիսիան-Քաջարան հատվածում 8 կիլոմետրանոց թունելի ու երեք կամուրջների միջոցով շուրջ երկու ժամով կնվազեցվի ժամանակը դեպի Իրանի սահման, ինչպես նաև բարձրացվում է ճանապարհի կարգն ու անվտանգությունը։

«Ճանապարհի այդ հատվածի նախագծումն իրականացրել են իտալացիները, ֆինանսական միջոցներ գտնելու համար քննարկումներ են ընթանում եվրոպացի գործընկերների, դոնորների հետ»,- նշում է նախարարը։

Ըստ նախարարի` որոշակի ուշացումներ են արձանագրվել Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարական աշխատանքներում, քանի որ դրանք որոշ ժամանակով դադարեցված էին։

88
թեգերը:
Հակոբ Արշակյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հյուսիս–հարավ». Իրանի սահմանից մինչև Հայաստանի լեռներ տանող մայրուղու նախագիծը պատրաստ է
Եվրասիական բանկը կվերսկսի «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի ֆինանսավորումը
«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել
Ո՞վ է հարստացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ժամանակ
Ոչ թե մեկ միլիարդ, այլ երեք, բայց «Հյուսիս – Հարավ» նախագիծը կիրագործվի

sys_stories