Միայն մրցակցության պայմաններում ազատ ոճի ըմբիշները կբարելավեն արդյունքները. Կուրղինյան

39
(Թարմացված է 16:49 16.03.2019)
Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբթենակ Կուրղինյանը Սերբիայում ավարտված մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության ընթացքում հայ երիտասարդների նվաճած ոսկե և բրոնզե մեդալներից հետո համոզված է, որ ազգային հավաքականում արդեն բավականին մեծ մրցակցություն է ծավալվելու:

«Վազգեն Թևանյանի ու Խաչատուր Պապիկյանի ոսկե և բրոնզե մեդալները Եվրոպայի առաջնությունում պատահական չէին, և ես Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արդյունքները բավարար եմ համարում: Բայց նաև գիտեմ, որ կարող ենք ավելիին հասնել»- այսպես է ամփոփում հերթական ստուգատեսը Կուրղինյանը:

Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում ընդգրկվելու համար մարզչական շտաբն առաջին հերթին առաջնորդվում է ըմբիշների արդյունքներով, ու տվյալ պահին նշանակություն չունի անվանի կամ տիտղոսակիր ըմբիշ լինելը: Հավաքականի կազմում կարևորագույն մրցաշարերին մեկնելու են տվյալ պահին իրենց քաշային կարգերում ուժեղագույնները: Ո՞վ հաղթեց, նա էլ կգնա:

Այս սկզբունքն է գործում հավաքականում, և այսպես հնարավորություն է տրվում բոլորին մոտիվացված մոտենալ յուրաքանչյուր գոտեմարտի:

Հաղորդավար՝ Խաչիկ Չախոյան

39
թեգերը:
Հայաստան
թեմա:
Մարզական խաչմերուկ (26)

sys_stories