Колонна бронетехники ВС США проезжает вблизи западной окраины сирийского города Манбидж (5 марта 2017). Деревня Яланлы, Сирия

«Իրականում».ԱՄՆ-ն իր քաղաքական ագրեսիվությունը ոչնչով չի փարատում. ֆինանսական շահ, և վե՛րջ

37
(Թարմացված է 20:20 13.03.2019)
Իրականում այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր վերջին պատմական կռվին է պատրաստվում, ռուսների ասած՝ последний и решительный бой… Ու առաջին հերթին իր ներքին հակառակորդներին է փորձում տապալել:

ԱՄՆ նախագահն իր երկրում կարգավիճակ կամ, ինչպես մեզ մոտ են ասում, իրավիճակ է փորձում փոխել։ Ու այդ պատերազմական գործողություններում Թրամփը պատրաստ է ամբողջ աշխարհում հստակեցված, մինչ օրս գործող կարգավիճակը տապալել: Միայն թե իր ներքին՝ ամերիկյան ունկնդիրներին ապացուցի, որ ինքն է այդ գերտերության ամենահայրենասերը։ Ինչ կարողացել է այդ ասպարեզում, համարյա թե արդեն արել է՝ Ռուսաստանի հետ է հարաբերությունները փչացրել – дальше некуда… Իրանին է պատերազմ հայտարարել: Չնայած, ինչու՞ համարյա. լուրջ պատերազմական գործողություններ են ընթանում. թեկուզև դեռ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու ֆինանսական ոլորտներում ու դեռ ռազմական գործողությունների ժամանակը չի եկել։

37
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Դոնալդ Թրամփ
թեմա:
Արման Վանեսքեհյանի հետ (517)

sys_stories