Ռուբեն Սաֆրաստյան

Սաֆրաստյան․«Թուրքիայի հայ համայնքը հիմնականում իր ձայնը կտա Էրդողանի կուսակցությանը»

154
(Թարմացված է 14:39 13.03.2019)
Էրդողանի կուսակցությունը կպահպանի առաջատարի դիրքը։ Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին խոսելով՝ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով` անակնկալների սպասել պետք չէ։

«Իսկ Ստամբուլում` Թուրքիայի խոշորագույն քաղաքում, ամենայն հավանականությամբ, կհաղթի Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի փոխխոսնակ Բինալի Յիլդիրիմը։  Ավելի կոշտ պայքար կծավալվի մայրաքաղաք Անկարայում։ Այստեղ կմրցեն իշխող կոալիցիայի անդամ ԱԶԿ–ն, «Ազգայնական շարժում» պանթուրքական կուսակցությունը և Ժողովրդահանրապետական  կուսակցությունը»,-ասաց Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է հայկական համայնքին, Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիայի հայ համայնքը հիմնականում իր ձայնը կտա Էրդողանի և քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությանը։ Թեև, ըստ արևելագետի,  պետք է հաշվի առնել, որ Էրդողանի կոալիցիոն գործընկեր  պանթուրքիստների առկայությունը, ինչ–որ չափով վախեցնում է հայ ընտրողներին և նրանք  կարող են քվեարկել քեմալականների օգտին։

Սաֆրաստյանի բնորոշմամբ, ՏԻՄ ընտրությունները, մեծ հաշվով, կլինեն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախերգանքը:

154
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա

sys_stories