Տիգրան Գևորգյան

Գևորգյան․ «Հայ մասնագետները Սիրիայում արդեն 1 հեկտարից ավելի տարածք են ականազերծել»

40
(Թարմացված է 21:08 11.03.2019)
Հայ սակրավորներն աշխատում են Հալեպի գյուղական վայրերում, որտեղ այս պահին գործողություններ չկան։ Հայաստանի դեսպան Տիգրան Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Սիրիայում իրականացվող և իրականացված մարդասիրական օգնության մասին։

Գևորգյանը վերջերս է այցելել հայկական մարդասիրական առաքելություն իրականացնող խմբին, մասնակցել է հայկական դրոշի օծմանը։

Ըստ դեսպանի` մեր խումբն աշխատում է նորմալ պայմաններում, նյութատեխնիկական միջոցները տրամադրում է ռուսական կողմը, ականազերծման վայրերը նշում է սիրիական կողմը, և արդեն 1 հեկտարից ավելի տարածք են ականազերծել։ Մեր սակրավորները աշխատում են Հալեպի գյուղական վայրերում, որտեղ այս պահին գործողություններ չկան։

«Հայաստանը սիրիահայ համայնքին աջակցում է 2014 թվականից։ Եվ այդ տարիների ընթացքում 170 տոննա մարդասիրական բեռներ է ուղարկել Սիրիա»,- ասաց դեսպանը։

Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, ընդգծելով Հայաստանի ուշադրությունը Սիրիայի հայ համայնքի նկատմամբ, նշեց, որ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից Հայաստանը ընդունել է շուրջ 30 հազար սիրիահայերի, որոնք Հայաստանից մեկնել են այլ երկրներ, հիմնականում` Եվրոպա, ԱՄՆ և Կանադա։

Այս պահին Հայաստանում մնացել են 20 հազարը․ նրանք ինտեգրվել են հայաստանյան կյանքին և լավ են զգում իրենց Հայաստանում։

40
թեգերը:
Սիրիա, Հայաստան
Ըստ թեմայի
ՌԴ դեսպան. բարձր ենք գնահատում ՀՀ մասնակցությունը Սիրիայում մարդասիրական առաքելությանը
Ի՞նչ են անում Սիրիայում հայ մասնագետները. Ականազերծման կենտրոնի տնօրենը հանդիպել է նրանց
Սիրիա մեկնած հայ մասնագետներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել ականի պայթյունից
Մենք հասկանում ենք ՀՀ–ի շարժառիթները. Ապատուրայը` Սիրիա առաքելություն ուղարկելու մասին
Հալեպի հայերը վերադառնում են խաղաղ կյանքին. ՀՀ դեսպանը` Սիրիայի իրավիճակի մասին

sys_stories