Վարդան Ոսկանյան

Ոսկանյան․ «Դա պայմանավորված է Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությամբ»

214
(Թարմացված է 18:16 11.03.2019)
Անդրադառնալով Իրան -Ադրբեջան սահմանին կատարված փոխհրաձգությանը, որի պատճառով ադրբեջանցի սահմանապահ է մահացել, իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս փաստը ընդգծում է երկու երկրների միջև լարված հարաբերությունները։

«Հաղորդագրության մեջ նշվում է զինված  խմբի մասին, բայց չի նշվում` արդյոք ուղղակի սահմանախախտների խումբ է, թե գործ ունենք, օրինակ, շիա հավատացյալների որևէ խմբի անդամների հետ, որոնք փորձում էին տարածքն անցել ու միանալ շիաներին»,-ասում է Ոսկանյանը։

Ըստ իրանագետի, նախկինում էլ ենք ունեցել նման դեպքեր, երբ նախիջևանյան հատվածում կամ  իրանաադրբեջական սահմանում եղել են որոշակի փոխհրաձգություններ, ինչը ցույց է տալիս, որ  այդ սահմանը չի կարող կոչվել հանգիստ և ապահով սահման, և  դա պայամավորված է Ադրբեջանի կողմից վարվող հակաիրանական քաղաքականությամբ, որը երբեմն  գաղտնի է արվում , ծպտված, բայց երբեմն ադրբեջանցի պաշտոնյանները բարձրաձայնում են այդ մասին։

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա կտրուկ քայլերի, հաշվի առնելով այն հսկայական ներուժը , որ ունի Իրանը պատասխանի առումով։ Այդուհանդերձ, լավարծությունը երկու երկրների մեջ մնում է»,–ասում է Ոսկանյանը։

Իրանագետը նշում է, որ Ադրբեջանում  ջղաձգված էին նաև Հաստանի վարչապետի՝ Իրան կատարած այցից, և այդ ընթացքում Ադրբեջանը փորձեց ակտիվացնել Իրանի ներսում առկա լուսանցքային, մարգինալ պանթյուրքիստական  խմբերը։

214
թեգերը:
Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն

sys_stories