Վարուժան Գեղամյան. թուրքագետ

Գեղամյան․ «Պոլսո Հայոց պատրիարքի հարցով սպասվում են բավական լարված բանակցություններ»

80
Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարք Մութաֆյանի մահվանից հետո սպասվող իրադարձություններին, թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ սկսվելու է բավական խրթին գործընթաց, որում ներգրված են լինելու ոչ միայն հայ համայնքը, եկեղեցին , այլ նաև Թուրքիայի իշխանությունները։

«Սպասվում է , որ կլինեն բավական լարված ու դժվար բանակցություններ։ Ամենահավանական թեկնածուներից համարվող տեղապահ Արամ Աթեշյանը միանշանակ չի ընդունվում պոլսահայ համայնքի կողմից»,- մեկնաբանում է Գեղամյանը։

Թուրքագետը նշում է, որ վերջին շրջանում տարածված լուրերի համաձայն, Աթեշյանը բավական լավ հարաբերույթուններ ունի թուրքական իշխանությունների հետ և այս առումով համարվում է թուրքական իշխանությունների կողմից ամենաընդունելի թեկնածուն։ «Բայց, կարևոր է հասկանալ, որ համայնքը այս հարցում  լիիրավ ուժ է և իրենց միասնական դիրքրոշումը կարող է լինել ամուր պատնեշ այն դեպքում, եթե թուրքական իշխանությունը դեմ լինի ժողովրդի կողմից ընտրած այլ թեկնածուի»,-ասել է Գեղամյանը։

Ըստ Թուրքագետի, Պոլսո պատրիարքի ընտրության հարցը որոշ ժամանակ կմա առկախված, քանի որ Թուրքիան այս պահին կենտրոնացած է ՏԻՄ ընտրությունների վրա։

Այդ ժամանակը հայկական համայնքը պետք է օգտագործի համախմբման համար։ Թուրքագետի գնահատմամբ, Պատրիարքի ընտրությունները սպասվում են մարտին։

Գեղամյանը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները այս հարցին կանդրադառնան մարտի 31-ից հետո, երբ Թուրքիայում կավարտվեն ՏԻՄ ընտրությունները։

80
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Թուրքիա
Ըստ թեմայի
Մահացել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը
Թուրքիայի նախագահն արևմտահայերեն գրառում է արել Twitter–ում
Պատրիարքի հոբելյանական գարունը. Էդվարդ Ջերեջյան հայը և դիվանագետը
Հանցակազմի բացակայությունը Հրաչյա Աճառյանի լեզվաբանության մեջ
Հարսանիքներ քոչարիի, թե՞ թուրքականի տակ. ռաբիսը ստվերում է հին հայկական ավանդույթները

sys_stories