Վիտալի Բալասանյան

Բալասանյան․ «Արցախի հարցը քաղաքական առումով լուծված է»

155
(Թարմացված է 19:58 07.03.2019)
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է շարունակեն բանակցությունները այն գծով, ինչ հայտարարել է Փաշինյանը։

Այսինքն` Արցախը պետք է մասնակցի բանականություններին։ «Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը պետք է ևս մեկ անգամ հնչեցնի, որ Հայաստանը Լեռնային  Ղարաբաղի անվտանգության և անկախության երաշխավորն է»,-ասել է Բալասանյանը։

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գնահատմամբ` քաղաքական առումով Արցախի հարցը լուծված է։ Ըստ նրա`կարևոր խնդիրը երկիրը շենացնելն է,  տնտեսությունը զարգացնելը,  համերաշխ ապրելն ու  ազգը սև- սպիտակի  բաժանողներից ազատվելը։

155
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Հայաստան