Իվետա Տոնոյան

Տոնոյան․ «Ծառուկյանի հասցեին հնչեցված մեղադրանքներն անհիմն են»

63
(Թարմացված է 19:10 07.03.2019)
Խոսելով «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչ)՝ Ծառուկյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից Sputnik Արմենիայի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ Ծառուկյան հիմնադրամի իրականացրած բարեգործական երթուղիները ընդհանարապես կապ չունեն Արթուր Հարությունյանի՝ նույն Պալալչի և նրա կազմակերպության սնանկության հետ։

«Դրանք մերկապարանոց հայտարարություններ են և Հարությունյանի հիվանդ երևակայության արդյունքը, թե Ծառուկյանը իրենից որևէ բան է խլել»։ 

Հիշեցնենք` Հարությունյանի ու Ծառուկյանի միջև վեճը ծագել էր մի քանի տարի առաջ․այն երթուղիով, որով Հարությունյանն իրականացնում էր կանոնավոր վճարովի փոխադրումներ, «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը սկսեց բարեգործական ուղևորափոխադրումները: Արդյունքում, Քինգ դե լյուքսը  շուկայից դուրս մղվեց: 

«Բացարձակ հիմնազուրկ մեղադրանքներ են Ծառուկյանի հասցեին։ Ավելին, Արթուր Հարությունյանի գործընկերները և նախկին տնօրենը բազմիցս նշել են, որ նա կանխամտածված է իր ընկերությունները տարել սնանկության, որպեսզի խուսափի մատակարարված ավտոբուսների համար չինական կողմին 4 միլիոն դոլար վճարելուց, նաև հայկական բանկերում պարտքերը մարելու պարտավորությունից»,– հայտարարել է ԲՀԿ պատգամավորը։

Տոնոյանը տեղեկացնում է, որ բարեգործական երթուղիները այժմ էլ գործում են, և այդ նույն ուղղությամբ նաև կանոնավոր վճարովի ուղևորափոխադրումներ է իրականացնում «Մուլտիավտոտրանսը»։

63
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան

sys_stories