Премьер-министр Армении Никол Пашинян встретился с председателем Европейского совета Дональдом Туском (5 марта 2018). Брюссель

«Իրականում». Եվրոպան մեզ կоգնի՞. չնայած, մեկը լիներ Եվրոպային օգներ...

121
(Թարմացված է 20:14 06.03.2019)
…Ինչ վերաբերում է ամենակարևորին՝ Արցախյան հիմնախնդրին, ապա քարկապ ընկանք ու մնացինք սպասելով. մեկ էլ ու պարզվում է, որ ո՛չ Եվրոպական հարևանության քաղաքականության և բանակցությունների ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, ո՛չ էլ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը չեն էլ ենթադրում, թե Արցախ երկրի ղեկավարությունը պետք է Ադրբեջանի հետ բանակցություններին մասնակցի… Տենց էլ ասել են՝ ձևաչափը փոխելը սխալ կլինի…

Մի տեսակ անսպասելի էր, չէ՞: Մենք, մի տեսակ, սպասում էինք, որ իրենց հարազատ դեմոկրատական սկզբունքներից ելնելով՝ եվրոպացիները պետք է որ ուրախությամբ ընդունեն, որ ինքնորոշման սկզբունքը պետք է աշխատի Արցախյան հիմնախնդրի գործընթացում, չէ՞… Չնայած, Փաշինյանին, ինչպես ասում են, «нужно отдать должное». պնդեց ու ասաց, որ Ալիևի հետ հանդիպելիս բանակցային ձևաչափի մասին խոսակցությունն ամենակարևոր թեման է լինելու… Բայց այսօր այդ ամենի մասին չենք խոսի. կսպասենք, երբ վարչապետը վերադառնա, պատմի, թե ինչ են պայմանավորվել՝ փող տալի՞ս են, թե՝ չէ, վիզաները հանու՞մ են, թե՝ ոչ… Այնպես որ՝ դրա մասին, ինչպես ասում են, հաջորդ դասին…



121
թեմա:
Արման Վանեսքեհյանի հետ (585)

sys_stories