Հայկ Մարտիրոսյան

Մարտիրոսյան. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը կարելի է հաջողված համարել»

83
(Թարմացված է 18:22 06.03.2019)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել կարելի է հաջողված համարել։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած աշխատանքային այցին` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Քաղաքագետի կարծիքով`եվրոպացի պաշտոնյաններն ակնհայտորեն գնահատում են Հայաստանում իրականացված փոփոխությունները։

«Դա չպետք է դիտարկել որպես ինդուլգենցիա կամ դրվատանք՝ ուղղված ուղղակիորեն կառավարությանը կամ իշխանություններին, այլ դա դրվատանք է Հայաստանին ու հայ ժողովրդին, գնահատական է այն համակարգին, որն ընտրել է ինքը` ժողովուրդը՝ ազատվելով նախկին ոչ ժողովրդավարական համակարգից»,-վստահեցնում է Մարտիրոսյանը։

Ըստ քաղաքագետի` մյուս կողմից էլ պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ այսօրվա Եվրոպայից, քանի որ ինքը` Եվրոպան այսօր ծանր վիճակում է և լուրջ դժվարություններ ունի արտաքին քաղաքականության ասպարեզում։

 

83
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

sys_stories