Արման Նավասարդյան

Նավասարդյան. «Նոր իշխանությունը բոլորովին նոր ձևով է մոտենում դիվանագիտական հարցերին»

77
(Թարմացված է 19:49 04.03.2019)
«Փոխվել է ժամանակը և իրադրությունը, եկել է նոր իշխանություն, որը բոլորովին նոր ձևով է մոտենում դիվանագիտական հարցերին` համահունչ այն քաղաքական կուրսին, որն ընդունել է այդ իշխանությունը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում հայաստանյան այսօրվա դիվանագիտության մասին իր տեսակետն է հայտնում ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նախկին փոխնախարարի խոսքով` տարիների ընթացքում խաղաղությունը պահելը հայկական դիվանագիտության ամենամեծ հաջողությունն է, որ ունեցել ենք։

«Վերջին շրջանում մեր դիվանագիտությունը եղել է պասիվ, իսկ այսօրվա արտաքին քաղաքականությունը պահանջում է շատ ակտիվ ու գործունյա դիվանագիտություն` արձագանքելու համար Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում առկա խնդիրներին»,-նկատում է Նավասարդյանը։

Դիվանագետի բնորոշմամբ, եթե մենք ունենանք, ճկուն, խելացի դիվանագիտություն, ունենաք բարձր, պրոֆեսիոնալ մակարադակի դիվանագետներ, անպայմանորեն կարող են հասնել հաջողությունների՝ օգտվելով այն իրավիճակներից, որոնք այսօր թագավորում են և՛ տարածաշրջանում, և՛ միջազգային հարաբերություններում։

77
թեգերը:
Աշխարհ, Հայաստան

sys_stories