Արմեն Մանվելյան

Մանվելյան. «Եվրոպական գազի շուկան գերհագեցած է, դժվար որևէ երկիր կարողանա այնտեղ «խցկվել»»

76
Էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում խոսել իրանական գազի ինչ-որ անհայտ ուղղությամբ տարանցման մասին` լուրջ չէ, մանավանդ Իրանն ինքը գազի արդյունահանման խնդիրներ ունի։

Ըստ Մանվելյանի, Եվրամիությունն առանձնապես երբեք ցանկություն էլ չի հայտնել իրանական գազը գնել, բացի այդ, եվրոպական գազի շուկան գերհագեցած է, և դժվար թե որևէ երկիր կարողանա այնտեղ «խցկվել»։

«Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծացման դանդաղ ընթացքի պատճառը 3-րդ բարձրավոլտ ցանցի կառուցումն է»,-համոզված է մասնագետը։

Նրա խոսքով, եթե լիներ այդ 3-րդ բարձրավոլտ էլեկտրակայանը, այն հնարավորություն կտար ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել դեպի Իրան, ինչն էլ կնպաստեր այդ երկրից գազի ավելի մեծ ծավալների ներմուծմանը։

 

76
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (72)

sys_stories