Երվանդ Բոզոյան

Բոզոյան. «Փաշինյանը հայտնվելու է իր իսկ լարած թակարդի մեջ»

198
(Թարմացված է 17:53 01.03.2019)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորության և դրա հետևանքների մասին:

Քաղաքագետ Բոզոյանի գնահատմամբ ՝Փաշինյանը հայտնվելու է իր իսկ լարած թակարդի մեջ. նրան չի հաջողվի փոխել բանակցությունների ֆորմատը: Ադրբեջանն արդեն հայտարարությամբ բացառել նման հնարավորությունը, միջնորդներն էլ չեն պնդի:

«Իսկ եթե Արցախին բանակցային կողմ դարձնել չհաջողվի, բանակցությունները փակուղի կմտնեն, և դեստրուկտիվ կողմն ու մեղավորն այս անգամ կդառնա Հայաստանը, որը փորձում է բան փոխել արդեն ամրագրված բանակցությունների ֆորմատում: Արդյունքում շահեկան դիրքում կհայտնվի Ադրբեջանը»,– ասում է քաղաքագետը:

Բոզոյանի կարծիքով` եթե բանակցություններն ավարտվեն փակուղով, ապա կառաջանա պատերազմի մեծ վտանգ:

 

198
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Երվանդ Բոզոյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ալիև հանդիպման մանրամասները վարչապետը ներկայացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Փաշինյանն իր խոսքն ասել է, հերթն Ալիևինն է. վարչապետը ծանր դրության մեջ է դրել Ադրբեջանին
Պետք է հանդիպում ունենանք Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել. ՄԽ–ն հայտարարություն է տարածել