Էդուարդ Շարմազանով

Շարմազանով. «Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է»

338
(Թարմացված է 17:14 01.03.2019)
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 2008թ.–ի Մարտի 1 իրադարձություններին և խոսել պատասխանատուների մասին:

«Մարտի 1-ը գործող իշխանության նկատմամբ ատելության հետևանքն էր, որը տարածում էին առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը և իր մերձավոր շրջապատը, որի մի մասն այսօր իշխանություն է արդեն: Նրանք «Մարտի 1-ը» սարքել են քաղաքական շահարկումների առարկա և անում են ամեն ինչ, որ մարտի 1- ի ճահճից դուրս չգանք։ Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է ,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը հակադարձում է Փաշինյանի հայտարարությանը, թե մարտի 1-ը բացահայտված է. ոչ մի  սպանություն  բացահայտված չէ: Իսկ երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և անձնական վրեժխնդրություն է իրականացվում:

338
թեգերը:
Էդուարդ Շարմազանով, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (207)

sys_stories