Ատոմ Մարգարյան

Մարգարյան. «Ներդրումային համաժողովով չի նշանակում` ներդրողներն անմիջապես կբացեն քսակները»

79
(Թարմացված է 16:53 26.02.2019)
Ներդրումներն, այսպես ասած, իրենք իրենց հոսող երևույթներ չեն, հետևաբար, ներդրումային համաժողով անելով չի նշանակում, որ ներդրողներն անմիջապես կբացեն քսակները։

Sputnik Արմենիայի եթերում, խոսելով անցած շաբաթ Վանաձորում անցկացված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովից սպասվող արդյունքների մասին, կարծիք է հայտնել տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով, այդուհանդերձ երևում է որոշակի հետաքրքրություն և աշխուժություն, հատկապես, փորք ու միջին բիզնեսի մակարդակով, ինչպես նաև՝ բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից, որոնք պատրաստ են մասնակցել ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը։

«Այստեղ գործ ունենք բազմակողմ խաղացողների հետ․ դեռևս անորոշ են այն գործողությունները, քայլերը, որոնք բխում են գործադրի գործունեության 5 -ամյա ծրագրից. թե ինչպիսին է լինելու հարկային քաղաքականությունը և մի շարք այլ  հարցեր»,-նկատում է տնտեսագետը։

Չնայած այդ ամենին, Ատոմ Մարգարյանը հուսադրող է համարում պետություն-մասնավոր փոխգործակցություն երաշխիքների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները։

79
թեգերը:
Հայաստան

sys_stories