Самвел Бабаян

Բաբայան.«Ինձ Արցախի քաղաքացիությունից զրկելու իրավունք Սահմանադրությամբ չունեին»

170
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է իր շուրջ վերջին շրջանում ծավալված իրադարձություններից։
Սամվել Բաբայան. «Ինձ Արցախի քաղաքացիությունից զրկելու իրավունք Սահմանադրությամբ չունեին»

«Սահմանադրությամբ էդ իրավունքը չունեին, նույնիսկ դիմում ենք ներկայացրել, որ վերականգնենք այդ անօրինականությունը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը` անդրադառնալով իրեն Արցախի քաղաքացիությունից զրկելու փաստին։

Ըստ Բաբայանի, իրեն վաղուց են զրկել Արցախի քաղաքացիությունից, սակայն ինքը նոր է իմացել այդ մասին։

«Պատրաստվում եմ մասնակցել Արցախի նախագահի ընտրություններին, սակայն ինչ ձևաչափով, ժամանակը ցույց կտա»,-ասում է Բաբայանը։

Հարցին, թե ինչը Ձեզ չի գոհացնում Արցախի իշխանությունների վարած քաղաքականության մեջ, Բաբայանը պատասխանեց, որ ոչ թե իրեն, այլ ժողովրդին չի գոհացնում, իսկ թե ինչը, ցույց կտան ընտրությունների արդյունքները։

170
թեգերը:
Սամվել Բաբայան, Արցախ
Լևոն Աբրահամյան

Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին

125
(Թարմացված է 15:44 15.08.2020)
Մոնրեալի համալսարանի վարակաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Ռուսաստանի Դաշնությունում, Իսրայելում և ԱՄՆ–ում ստեղծված պատվաստանյութերի ու դրանց կիրառելիության մասին։
Աբրահամյան. «COVID 19-ի դեմ 170 պատվաստանյութից միայն 8-ն է գտնվում ուսումնասիրման վերջին փուլում»

Լևոն Աբրահամյանի տեղեկացմամբ` մի շարք երկրներ միացել են Covid-19-ի դեմ արդյունավետ դեղամիջոց պատրաստելու մրցավազքին, որը գլխավորում են ՌԴ–ն, Չինաստանը, ԱՄՆ–ն, Իսրայելը, Ֆրանսիան ու Գերմանիան։ Ըստ նրա`այժմ գոյություն ունի պատվաստանյութի շուրջ 170 տարբերակ, որոնք հիմնականում գտնվում են կլինիկական ուսումնասիրության փուլում, դրանցից 130–ը գնահատման նախնական փուլում են։

«Պատվաստանյութի ուսումնասիրության գործընթացը սովորաբար ամիսներ է տևում։ Առաջին փուլում փորձարկումները կատարվում են 30-40 կամավորների վրա, երկրորդ փուլն ընդգրկում է 100-300 մարդ, իսկ երրորդ փուլում կատարվում է արդեն զանգվածային փորձարկում`ընդգրկելով ավելի քան 3000 կամավոր անկախ տարիքային ու սեռային պատկանելությունից։ Այս պահին միայն 8 պատվաստանյութ է գտնվում ուսումնասիրության վերջնական փուլում, որոնցից միայն երկուսն ունեն պետական մասնակի գրանցում, մեկը չինականն է, մյուսը` ռուսականը»,– նշում է վարակաբանության պրոֆեսորը։

Աբրահամյանի խոսքով` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գրանցումը նշվում է որպես արտակարգ իրավիճակի գրանցում և նախատեսված է սահմանափակ օգտագործման համար, այսինքն` կիրառվում են միայն ծայրահեղ դեպքերում և հատուկ խմբի մարդկանց համար են։ Ըստ պրոֆեսորի`օրինակ չինական պատվաստանյութը նախատեսված է կիրառել բանակում, հետո նոր հասարակության այլ խավերում, իսկ ռուսական պատվաստանյութը, ըստ պետական հավաստագրի, նախատեսված է 18-65 տարեկան մարդկանց համար։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն կոչվել է «Սպուտնիկ V»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հայտարարել է, որ ողջունում է նոր կորոնավիրուսի դեմ պատրաստուկների հետազոտությունների ու մշակումների ոլորտի բոլոր ձեռքբերումները և մտադիր է ստուգել ռուսական պատվաստանյութի փորձարկումների տվյալները:

ԱՀԿ-ն ուզում է համոզվել, որ պատվաստանյութի հետազոտությունն իրականացվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Կազմակերպությունը պատրաստ է գնահատել դեղի անվտանգությունն ու արդյունավետությունը: Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ի մասնագետները շփման մեջ են ռուսաստանցի գիտնականների հետ:

125
թեգերը:
Լևոն Աբրահամյան (Մոնրեալի համալսարանի (Université de Montréal) վարակաբանության պրոֆեսոր), պատվաստանյութ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Թրամփին պատմել են ռուսական պատվաստանյութի մասին
Տիգրան Աբրահամյան

Ժամանակն է օգտագործել Թուրքիայի հանդեպ թշնամություն ունեցող երկրների ներուժը. Աբրահամյան

67
(Թարմացված է 19:39 14.08.2020)
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, որի ընթացքում, ըստ տեղեկությունների, Ադրբեջանի նախագահը բարձրացրել է ՌԴ-ից ՀՀ տեղափոխվող ռազմական բեռներին առնչվող հարցեր։
Աբրահամյան. «Օգտագործենք երկրների ներուժը, որոնք Թուրքիայի հանդեպ ունեն ընդհանուր թշնամություն»

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` առաջիկայում ականատես կլինենք Ադրբեջանի նախագահի և այլ խոշոր երկրների ղեկավարների քննարկումներին։ Քաղաքագետը կարծում է, որ վերստուգվում, ճշգրտվում են մոտեցումները տարբեր հարցերի շուրջ և դիրքորոշումների հստակեցումը դիտվում է նաև հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման համատեքստում, այսինքն` Ադրբեջանը փորձում է ռազմական նախապատրաստությանը զուգահեռ տանել նաև դիվանագիտական աշխատանք այն երկրների հետ, որոնք ներկայություն ունեն մեր տարածաշրջանում։

«Ադրբեջանը փորձում է ներկայացնել իր մոտեցումներն իրավիճակի կտրուկ փոփոխության գնալու հիմնավորումների պարագայում, հետևաբար չի բացառվում, որ առաջիկայում կտեղեկանանք այլ հեռախոսազրույցների մասին, որոնց միջոցով Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը ձգտելու է ներկայացնել ռազմական գործողությունների վերսկսման դրդապատճառները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Աբրահամյանի խոսքով` տվյալ պարագայում պասիվ մնալն աշխատում է Հայաստանի դեմ, հետևաբար պետք է լինենք ակտիվ, նախաձեռնող` օգտագործելով այն երկրների հնարավորություններն ու ներուժը, որոնք Թուրքիայի հանդեպ ունեն ընդհանուր թշնամություն, սակայն մեզ հետ դաշնակիցներ են։ Քաղաքագետի համոզմամբ` մենք չպետք է սահմանափակվենք միայն փաստաթղթային կամ հայեցակարգային առումով մեզ մոտ նշումներ կատարելով, այլ իրականացնենք ակտիվ բազմակողմ կարգավորումներ, վերանայումներ և՛ ռազմաքաղաքական դաշինքների, և՛ կառույցների, և՛ առանձին պետությունների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են մեր տարածաշրջանին։ 

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

Հիշեցնենք՝ ըստ ադրբեջանական աղբյուրների` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, հուլիսի 17-ից սկսած Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման ինտենսիվ բնույթը անհանգստացրել, ինչպես նաև լուրջ հարցեր է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ: Ալիևի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: Հենց այս հարցը պարզելն էլ եղել է հեռախոսազրույցի հիմնական նպատակը։

67
թեգերը:
Զենք, հեռախոսազրույց, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիև՛, ձեռքերդ հեռու հայկական եկեղեցուց. Լապշինը բացահայտել է Բաքվի հերթական սադրանքը
«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ
Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան
Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

0
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

0
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին