Արամ Սիմոնյան. ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սիմոնյան. «ԵՊՀ-ի ղեկավարությանը հասցեագրված մեղադրանքները ոչ մի կարգին հիմնավորում չունեն»

202
Sputnik Արմենիայի եթերում ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը վստահեցնում է, որ ընկրկող մարդ չէ, գնալու է մինչև վերջ և անելու է ամեն ինչ, որ իր անունը մաքրվի։

«Համալսարանի ղեկավարությունը մերժում է խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով հարուցված քրեական գործում առկա մեղադրանքները»,- Sputnik Արմենիայի եթերում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը։

Դրանք մտացածին են, արհեստական և ոչնչով չապացուցած, պնդում է Սիմոնյանը։

Մայր ԲՈՒՀ-ի ռեկտորն ասում է, որ շատ դառը տպավորություն է ստացել կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ իրեն ուղղված խոսքերից։

«Ես մարդկայնորեն մտահոգված եմ այդ երիտասարդ մարդու պահվածքով և համարում եմ, որ նախարարի պաշտոնում գտնվող անձը նման ոչ քաղաքակիրթ վերաբերմունք չպետք է դրսևորի։»,-ասում է ԵՊՀ-ի ռեկտորը։

Սիմոնյանը վստահեցնում է, որ ընկրկող մարդ չէ, գնալու է մինչև վերջ և անելու է ամեն ինչ, որ իր անունը մաքրվի։

202
թեգերը:
Հայաստան, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Արամ Սիմոնյան
Ըստ թեմայի
Հալվող միլիոնները. ԵՊՀ ռեկտորի դեմ արշավը աղետ չի դառնա՞ Հայաստանի իմիջի համար
Անմեղության կանխավարկածը խախտվել է. ԵՊՀ–ն հերքում է ոստիկանության հայտարարությունը
«Ես հրաժարական չեմ տալու». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

sys_stories