Արմեն Բաղդասարյան

Բաղդասարյան. «Շատ հավանական չեմ համարում, որ իշխանությունը կգնա փոփոխությունների»

54
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Հայ ազգային կոնգրեսի» առաջարկի մասին` նշելով, որ կուսակցության դիրքորոշումը նոր չէ։

Արմեն Բաղդասարյանը հիշեցնում է, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններից առաջ էլ պայքարում էր խորհրդարանական համակարգի դեմ։ «Այժմ էլ իր դիրքորոշումը չի փոխել»,- ասում է նա։

Քաղաքական մեկնաբանի կարծիքով, կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկի շուրջ ամեն դեպքում կլինեն շատ լուրջ և առարկայական քննարկումներ, քանի որ կառավարման երկու ձևերն էլ ունեն և՛ առավելություններ, և՛ թերություններ։

«Քննարկումներն ինքնին դրական են, սակայն շատ հավանական չեմ համարում, որ այսօրվա իշխանությունները գնան կիսանախագահական համակարգի անցնելու փոփոխություններին»,-ասում է Բաղդասարյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի, «Իմ քայլը» դաշինքում էլ հավանաբար չկա հստակ ձևավորված պատկերացում ՀԱԿ-ի առաջարկի վերաբերյալ։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) փետրվարի 16-ին հայտարարություն էր տարածել` առաջարկելով մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգի:

 

54
թեգերը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Լևոն Տեր-Պետրոսյանը խաղի մե՞ջ մտավ. ի՞նչ է նշմարվում ՏԻՄ ընտրությունների երևակած պատկերում
Սահմանադրությունը կփոխվի, սուպերվարչապետությունը կարող է մնալ. «Իմ քայլը» որոշում չունի
Արարատ Միրզոյանը դեմ է կիսանախագահական համակարգին
Սահմանադրական կոստյո՞ւմն է, որ պիտի մեզ զարդարի. «Կոստյումը» մեղավոր չէ, աստառը տնտղե՛ք
Տեր-Պետրոսյանի վերակենդանացումը Փաշինյանի «թավշյա» ձեռքո՞վ. ի՞նչ թակարդ է լարում ՀԱԿ-ը

sys_stories