Աշոտ Մուրադյան

Մուրադյան. «Նոր սերնդի ՀԴՄ սարքը թույլ է տալիս քաղաքացուն տրամադրել նաև հետվճարային կտրոն»

100
(Թարմացված է 15:18 17.02.2019)
ՀԴՄ սարքերի տրամադրման ՊՈԱԿ միանգամից գնալ պետք չէ. պետք է նախ վերահաշվարկի համար դիմում գրել հատուկ այդ նպատակով բացված hdm @taxservice.am հասցեին։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասում է ՀՀ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանը։

«160 հազար դրամով և 2 տարի տարաժամկետ վճարման տարբերակով պայմանագիր կնքած տնտեսավորողները, ովքեր իրավունք ունեն օգտվել պետական սուբսիդավորումից, պետք է վերաձևակերպեն պայմանագրերը։ Հարկավոր է էլեկտրոնային դիմում ուղարկել ,և պայմանագրերը կվերակնքվեն։ Նրանք, ովքեր արդեն վճարել են 160 հազար դրամ և ձեռք բերել սարքերը , նրանց գումարները կվերադարձվեն հաշվեհամարին` բանկային փոխանցման միջոցով։ Նրանք ևս պետք է դիմում գրեն համապատասխան էլեկտրոնային հասցեին` նշելով հաշվեհամարը, որին կվերադարձվի գումարային տարբերությունը»,–ասում է Մուրադյանը։

Ինչ է լինելու խանութների «մատյանների» հետ ։ Ինչպես են այսուհետև խանութպանները վարվելու այն մարդկանց հետ, ովքեր ապրանք ձեռքբերելիս ի վիճակի  չեն այդ պահին  կանխիկ վճարել և ստիպված են  պարտք մնալ խանութին` մատյանում գրանցվելով։ «Նոր սերնդի ՀԴՄ սարքը  թույլ է տալիս խանութի վաճառողին քաղաքացուն տրամադրել նաև հետվճարային կտրոն, որով փաստվում է  առաջիկայում վճարման ենթակա գումարը»,–ասում է պաշտոնյան։

Նրա խոսքով` հետվճարային կտրոնն, ըստ  էության , ենթադրում է, որ ապրանքը տրամադրվել է կամ առաքվել է, ծառայությունն էլ  մատուցվել է ` բայց դեռ վճարը իրականացված չէ։

100

sys_stories