Լուսինե Մանուկյան

Մանուկյան.««Դուխով» բառը ներկայացվել է գրանցման մինչև թավշյա հեղափոխությունը»

137
16 «Դուխով», 4, «Քայլ արա», 3 «Թավշյա» և մեկական հայտ «Վարչապետ» և «Премьер-министр»։ Այսօրինակ ապրանքային նշանների համար են վերջին շրջանում դիմում տնտեսվարողները։

«Ապրանքային նշանի գրանցման համար անձը պետք է հայտ ներկայացնի, և մենք հայտեր ունեցանք տվյալ բառերը որպես ապրանքային նշան գրանցելու»,- Sputnik Արմենիայի եթերում ասում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի պետ Լուսինե Մանուկյանը։

Նրա խոսքով` «Դուխով» բառի գրանցման համար տարբեր տնտեսավարող սուբյեկտներից ներկայացվել է 16 հայտ, «Քայլ արա»՝ 4, «Թավշյա»՝ 3 և մեկական հայտ «Վարչապետ» և «Премьер-министр» բառերի համար:

Մանուկյանը նշում է, որ «Դուխով» բառը ներկայացվել է գրանցման մինչև թավշյա հեղափոխությունը՝ ապրիլի սկզբին, և դա այդ պահին դեռ նման նշանակություն չուներ:

«Հեղափոխությունից հետո եկած բոլոր հայտերը մերժվել են, քանի որ «Դուխովը», բացի այն, որ արդեն ապրանքային նշան էր գրանցված, նաև ձեռք էր բերել մի ուրիշ նշանակություն մեր հասարակության համար: «Օրենքում ունենք մերժման հիմք, եթե խոսակցական կամ առևտրային պրակտիկայում բառը դառնում է համընդհանուր օգտագործման և հասարակական հետաքրքրություն ներկայացնող, մենք տվյալ բառը չենք գրանցում որպես ապրանքային նշան»,-հստակեցրեց Մանուկյանը:

Ըստ նրա՝ ապրանքային նշանը պարտադիր չէ գրանցել, դա ցանկացած անձի իրավունքն է և, գրանցելով ապրանքային նշանը, անձն ուղղակի ձեռք է բերում բացառիկ իրավունք տվյալ ապրանքային նշանի նկատմամբ:

Կան շատ ապրանքային նշաններ, որոնք անձինք օգտագործում են առանց գրանցելու:

137
թեգերը:
Հայաստան

sys_stories