Սուրեն Սարգսյան

Սարգսյան. «Կարևորը` ֆիքսված է ՌԴ–ի կարևորությունը որպես ՀՀ–ի ռազմավարական գործընկեր»

30
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ կառավարության ծրագրի մասին։

Արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ չկան: ՀՀ կառավարության ծրագրին այսպիսի ձևակերպում է տալիս քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Ավելին, ըստ նրա, սպասելի էր, որ փոփոխություններն ակնհայտ չէին լինելու՝ հաշվի առնելով հենց նույն կառավարության հայտարարությունները:

«Ամենակարևորը՝ ֆիքսվել է Ռուսաստանի կարևորությունը որպես ռազմավարական գործընկեր, հատուկ է շեշտվել նաև ԵԱՏՄ-ի դերը: Սա առավել գնահատելի է դառնում, երբ դիտարկում ես կառավարության հասցեին հնչող մեղադրանքների համատեքստում»,– ասում է նա:

Միևնույն ժամանակ, սակայն, քաղաքագետը չի տեսնում կառավարության ծրագրում հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու տեսլական:

Ըստ նրա` ավելի լավ կլիներ, եթե ծրագրում ազդակ լիներ հայ-ամերիկյան առևտրային կապերը զարգացնելու, ամերիկյան ներդրողներ ներգրավելու տեսանկյունից:

30

sys_stories