Դավիթ Հարությունով

Հարությունով. «Պաշտպանության նախարարի հայտարարությունը միանշանակ չէ»

65
Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունը, ըստ որի` եթե Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցելու անհրաժեշտություն լինի, ՀՀ–ն դա կանի օրենքի տառին համապատասխան։

Դավիթ Հարությունովը կարծում է, որ նախարարի ասածը նախևառաջ այն դեպքերի համար է,երբ մեր առաքելությանը ստիպված կլինի ինքնապաշտպանվել:

«Պաշտպանության նախարարի հայտարարությունը միանշանակ չէ։ Եթե մեր խումբը հարձակման ենթարկվի, ապա ուզած-չուզած` նաև մենք կներքաշվենք ռազմական գործողություների մեջ:Կա պայմանավորվածություն, որ մերոնք գործելու են ռազմական գործողություններից հեռու,բայց Հալեպում դժվար է ասել,թե երբ ինչպիսի գործողություններ կծավալվեն: Ամեն բան կախված է ռազմական գործողությունների դինամիկայից»,– ասում է փորձագետը:

Հիշեցնենք` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)։

Տոնոյանն այսօր ասել էր, որ ՀՀ–ն Սիրիայում հումանիտար առաքելություն է իրականացնում օրենքի տառին համապատասխան. եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից:

Նախարարն ավելացրել է նաև, որ եթե ռազմական գործողությունների մասնակցելու անհրաժեշտություն լինի, ՀՀ–ն դա ևս անպայման կանի օրենքի տառին համապատասխան։

65

sys_stories