Վիգեն Հակոբյան

Հակոբյան. «Արարատ Միրզոյանի կնոջ հովանոցի պատմության մեջ սև PR-ի որոշակի էլեմենտներ կան»

107
(Թարմացված է 17:32 11.02.2019)
Շատ բնական գործընթաց է, քանի որ քարոզչական մեքենան միշտ էլ թիրախավորում է հակառակ ճամբարին։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ հովանոցի և պայուսակի շուրջ բարձրացած աղմուկից, ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Նմանօրինակ դիպվածների համար որոշակի առիթ են տալիս հենց իշխանության երիտասարդ ու անփորձ ներկայացուցիչները, ինչից էլ օգտվում են ընդդիմախոսները»,-ասաց Վիգեն Հակոբյանը։

Նրա կարծիքով, Ազգային ժողովի նախագահի տիկնոջ գլխավերևում պահված հովանոցի պատմությունն ինչ-որ չափով պայմանավորված է նաև ներիշխանական մրցակցությամբ։ «Չեմ կարծում, որ դա միայն ընդդիմության քարոզչամեքենայի գործն է»,-ասում է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ նոր իշխանության ներկայացուցիչները պետք է շատ ուշադիր լինեն իրենց վարքագծի և գործողությունների նկատմամբ։ «Եթե դու քննադատում ես նախկինների բացասական քայլերը, որոնք կրկնելու ես ամիսներ անց, ապա պետք է գիտակցես, որ դա դիտարկելու են խոշորացույցի տակ ու հայտնվելու ես հանրության լայն ուշադրության կենտրոնում»,-ընդգծում է Վիգեն Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ` ժամանակն է, որ նոր իշխանության ներկայացուցիչները հասկանան, որ ոչինչ աննկատ չի անցնում։

 

107
թեգերը:
Արարատ Միրզոյան

sys_stories