Վարդան Արամյան

Արամյան. «Կառավարության ծրագրերի համընդհանուր ձևաչափ գոյություն չունի»

58
(Թարմացված է 16:51 11.02.2019)
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության ծրագրին ու գերատեսչությունների օպտիմալացմանը:

Վարդան Արամյան խոսքով` կառավարության ծրագրերի համընդհանուր ձևաչափ գոյություն չունի, այդ հարցում յուրաքանչյուր երկիր ունի ծրագիր ներկայացնելու իր մոտեցումները:

«Սովորաբար կառավարության ծրագիրը պետք է հանրության շրջանում որոշակի սպասումներ ստեղծի, եթե այդ սպասումները զուտ ցանկությունների դաշտից են, ապա մեկ այլ գործիքով պետք է դրանց իրագործումն արտահայտվի թվային ցուցանիշներով»,- ասում է նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքային փոփոխություններին, ապա նախկին նախարարի խոսքով` օպտիմալացումը կարող է նպաստել ֆինանսական միջոցների որոշակի խնայողությանը։

«Սակայն, եթե քո առջև խնդիր ես դնում ցանկացած գնով միջոցներ խնայել, ապա դա կարող է խնդրահարույց լինել երկու տեսանկյունից,– ասում է Արամյանն ու մանրամասնում,- նախ դա կարող է խնդիր առաջացնել տնտեսական քաղաքականության տեսանկյունից և պրոբլեմ է ֆունկցիոնալ տեսանկյունից:

ՀՀ կառավարության նախագիծը գործադիրը հաստատել է փետրվարի 6-ին։

Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12–ին։

58
Ըստ թեմայի
Արամյան. «Որո՞նք են այն վախերը, որոնց պետք է ուշադրություն դարձնի այսօրվա կառավարությունը»
Երջանկություն է, երբ քեզ հասկանում են. ֆինանսների նախկին նախարարը նոր իշխանության մասին
Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան

sys_stories