Բագրատ Էստուկյան

Էստուկյան. «Մակրոնի ելույթը Թուրքիայի հայ համայնքի համար անսպասելի էր»

172
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի` ապրիլի 24–ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարության ազդեցության մասին։

«Մենք, որպես հայ համայնքի ներկայացուցիչներ, ընդամենը հետևում ենք զարգացումներին, և Մակրոնի հայտարարությունը կարելի է ընկալել այն համատեքստում, որ Ֆրանսիան արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-նշում է Էստուկյանը։

Նրա խոսքով` այլ նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ապրիլքսանչորսյան ելույթը։ «Յուրաքանչյուր տարի թե՛ հայերը, և թե՛ թուրքերը մեծ հուզմունքով սպասում են`արդյո՞ք ԱՄՆ-ի նախագահն իր ելույթում կգործածի «Ցեղասպանություն» բառը, թե՞ դարձյալ կսահմանափակվի «Մեծ եղեռն» արտահայտությամբ»,-ընդգծում է Բագրատ Էստուկյանը։

Էստուկյանը նշում է, որ Թուրքիայում ցեղասպանության թեմայով յուրաքանչյուր զարգացման դեմ հակազդեցության ալիք է առաջանում, ինչը եղավ նաև Մակրոնի հայտարարությունից հետո։ «Այդուամենայնիվ, Ցեղասպանությունը ուրանալու Անկարայի քաղաքականությանը տրված յուրաքանչյուր հարված մեզ համար ողջունելի է»,-ընդգծում է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետը։

 

172
Ըստ թեմայի
Թուրքիան արձագանքեց Մակրոնի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու հայտարարությանը
Փաշինյանը ողջունել է Մակրոնի՝ ապրիլի 24-ը Եղեռնի հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը

sys_stories