Արմեն Գրիգորյան

Գրիգորյան. «Առհասարակ իմաստ չուներ հանդես գալ օրհներգի փոփոխության հարցով»

157
(Թարմացված է 15:57 09.02.2019)
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի` ՀՀ օրհներգը փոխելու գաղափարին և անընդունելի համարել այն։

«Առհասարակ իմաստ չուներ հանդես գալ օրհներգի փոփոխության հարցով, որովհետև մեր հիմնը ճանապարհ է անցել և ունի պատմություն»,– ասում է Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով` ՀՀ օրհներգը փոխելու հարցն արհեստական է, պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։

«Ավելի լավ է` իշխանությունը զբաղվի այդ հարցերի լուծմամբ»,- ասում է նա։

Դաշնակցական գործիչը վստահ է, որ ի տարբերություն անկախ Հայաստանի սերունդների, սփյուռքի համար «Մեր հայրենիքը» հայապահպանության մեծ գործիք է ընկալվում։

157

sys_stories