Արսեն Մկրտչյան

Մկրտչյան. «Կալանքը միանշանակ ազդել է Մանվել Գրիգորյանի առողջության վրա»

193
(Թարմացված է 19:49 09.02.2019)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում` բժիշկների հսկողության տակ։ Sputnik Արմենիան զրուցել է նրա փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ։

Փաստաբանը վստահեցնում է, որ կալանքը միանշանակ ազդել է գեներալի առողջության վատթարացման վրա։

«Բացառությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, մյուս բոլոր կառույցները` այդ թվում վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը, դատարանները աշխատում են առավելագույն վնաս պատճառել Մանվել Գրիգորյանին, նրա ընտանիքի անդամներին ու Գրիգորյանի հետ փոխկապակցված անձանց»,-պնդում է փաստաբանը։

Մկրտչյանի խոսքով` պաշտպանական կողմը կրկին ներկայացնելու է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու, անհիմն հարուցված քրեական գործը կարճելու և այլ միջնորդություններ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար։

193
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան

sys_stories