Արմեն Աշոտյան

Աշոտյան.«Սիրիա հայկական առաքելություն ուղարկելու հետևում Նիկոլ Փաշինյանի անձնական շահն է»

169
(Թարմացված է 14:46 09.02.2019)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի եթերում վստահեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է շահել Ռուսաստանի բարեհաճությունը։

Փաշինյանը փորձում է հայ զինվորների հաշվին իրականացվող պարզունակ քայլով շահել Մոսկվայի բարեհաճությունը և այդ նպատակին հասնելու համար չի խորշել անգամ օրենքները խախտելուց։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ըստ օրենքի` Հայաստանի զինված ուժերը կարող են իրականացնել ռազմական կամ խաղաղապահ առաքելություն` բացառապես միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով։ Հիմնական հարցը հետևյալն է, ո՞ւր է այդ պայմանագիրը»,– ասում է նա։

Ըստ Աշոտյանի` քանի դեռ դրա մասին չի խոսվում, նշանակում է, որ ՀՀ ԶՈՒ-ն դուրս է մնում հասարակական ու խորհրդարանական վերահսկողությունից։

Հիշեցնենք` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)։

169

sys_stories