Ահարոն Վարդանյան

Վարդանյան. «Հայ-իրանական հարաբերություններն այլ կլինեն, եթե Փաշինյանը հանդիպի Խամենեին»

73
(Թարմացված է 17:09 08.02.2019)
Փետրվարը կավարտվի վարչապետի ևս մեկ ամենաքննարկվող օտարեկրյա այցով: Ամսի 27-ին Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը սպասում են Իրանում:

Sputnik Արմենիայի եթերում իրանագետ Ահարոն Վարդանյանը ասում է, որ վարչապետն Իրան պիտի մեկնի ներկայացուցչական պատվիրակությամբ: Սա հնարավորություն կտա, որ հանդիպումներ լինեն բոլոր մակարդակներում ու բոլոր ուղղություններով:

«Իրանում առանձին ուշադրության են արժանացնելու Արցախյան հիմնախնդրի կարգավորումը: Հետևաբար, հայկական պատվիրակությունը պիտի իրանական կողմի հետ քննարկի հստակ դիրքորոշումներ: Ամենակարևորը, սակայն, Իրանի հոգևոր առաջնորդի հետ Փաշինյանի հանդիպումն է: Հայ դիվանագետները պետք է օգտագործեն բոլոր հնարավորություններն այդ այցը կազմակերպելու համար: Այաթոլա Խամենեին բավականին լուրջ հեղինակություն ունի Իրանում և Իրանից դուրս: Եթե Փաշինյանը նրան հանդիպի, ապա այլ ընթացք կստանան հայ-իրանական հարաբերությունները»,–կարծում է Վարդանյանը։

Իրանգետի խոսքով` հոգևոր առաջնորդի հետ հանդիպումը հայ-իրական բազմաոլորտ գործակցության համար կունենա կանաչ լույսի նշանակություն:

 

73
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

sys_stories