Տիգրան Պետրոսյան

Պետրոսյան. «Շիրակի մարզի ամենաչօգտագործված ռեսուրսը մարդն է»

54
Կառավարությունն այս շաբաթ երկու նոր մարզպետ նշանակեց: Շիրակն այսուհետ կղեկավարի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Sputnik հետ զրույցում նա անդրադարձել է այն հիմանական խնդիրներին, որոնք պատրաստվում է լուծել նախևառաջ:

 

«Մարզն ունի չլուծված խնդիրներ ու ամենաչիրացվածը շարունակում է մնալ մարդկային ռեսուրսը: Ամենալուրջ խնդիրը ինչպես եղել, այդպես էլ մնում է անօթևանությունը: Հետո արդեն տնտեսական միջավայրի ակտիվացումն ու, իհարկե, աշխատատեղերը: Մարզն ունի նաև արտագաղթի խնդիր ու նաև հակառակ ուղղությամբ մարդկանց հոսքն ապահովելու համար է աշխատանք տարվելու»,–ասաց Պետրոսյանը:

Նորանշանակ մարզպետը չի կարծում, թե մարզպետարան-քաղաքապետարան բաժանարար գծեր կան, ու դրանք խանգարելու են համագործակցությանը: Կա մարզը և մարզկենտրոն Գյումրին զարգացնելու ընդհանուր փիլիսոփայություն:

 

54
թեգերը:
Գյումրի

sys_stories