Սամվել Կարապետյան

Կարապետյան.«Տգետ գանձագողերը Թուրքիայում ավերում են նույնիսկ մահմեդական հուշարձանները»

50
(Թարմացված է 18:28 06.02.2019)
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսքում է Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների ճակատագրի մասին։

Հուշարձանագետի խոսքով` դժվար է նույնիսկ մոտավոր ասել, թե 1915 թվականից ի վեր հայկական քանի պատմամշակութային կոթող ու հուշարձան է ավերվել ու ավերվում ներկայիս Թուրքիայի տարածքում։

«Մոտավոր հաշվարկներով, Արևմտյան Հայաստանի տարածքում նախքան Ցեղասպանությունը եղել է շուրջ 175 հազար պատմամշակութային հուշարձան։ Այսօր յուրաքանչյուր շրջանում կիսավեր են դրանցից 3-ից 5 տոկոսը։ Գանձագողությունը Թուրքիայում ամենուր է, որտեղ հայեր են ապրել»,–ասում է Կարապետյանը։

Հուշարձանագետի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը թույլ չի տալիս հավուր պատշաճի զբաղվել Թուրքիայում հայկական մշակութային արժեքների պահպանությամբ։

50
թեգերը:
Թուրքիա

sys_stories