Նաիրա Զոհրաբյան

Զոհրաբյան. «Արդարադատության նախարարը կհրավիրվի Ազգային ժողով»

55
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում հայտնել է, որ Արտակ Զեյնալյանին կներկայացնեն աշխատանքային քարտեզի լայն տարբերակ։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրավիրվել է խորհրդարան։ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նախարարին կներկայացնի աշխատանքային քարտեզի լայն տարբերակ՝ բացառելու համար նաև Մհեր Եղիազարյանի դեպքի կրկնությունը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի` գնալով ավելի հրատապ է դառնում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու այլընտրանքների հարցը:

Լրագրող Մհեր Եղիազարյանը մահացել էր բանտում, մինչև նրա գործը կհասներ դատարան։ Նա այդպես էլ չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

55
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Հայաստան

sys_stories