Վարդան Ոսկանյան

Ոսկանյան. «Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոփոխելու անհրաժեշտություն չկա»

84
(Թարմացված է 14:26 04.02.2019)
Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցները որոշակի ռիսկայնության դաշտ են ստեղծում նաև Հայաստան- Իրան հարաբերություններում։
Վարդան Ոսկանյան

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում մշտապես ունեցել է հավասարակշիռ մոտեցումներ ու դերակատարություն։ Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանի հավասարակշող դերակատարության պահպանումն արդեն իսկ նպաստավոր է մեր շահերի տեսանկյունից: Բայց կարծում եմ` Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոփոխելու անհրաժեշտություն չկա. ոչ թե Իրանի ներգրավվածության մակարդակը բարձրացնելու վտանգն է մեզ անհանգստացնում, այլ բնականաբար, եթե ձևաչափը փոփոխվի՝ ակնհայտ սպառնալիք կա, որ Թուրքիան կարող է այդտեղ ներգրավվել, իսկ դա չի բխում մեր շահերից»,– ասում է նա:

Ըստ Ոսկանյանի` հետևաբար այս համատեքստում Իրանի հետ աշխատանքները նույնպես կարևոր են, և բնականաբար այդտեղ ևս պետք է գրանցվեն հաջողություններ:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ Իրանի պարագայում չունի արևմտյան պատժամիջոցներ, դրանք բացառապես Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցներն են, որոնք, ըստ էության, անարդար են:

Այս պատժամիջոցները որոշակի ռիսկայնության դաշտ են ստեղծում նաև Հայաստան- Իրան հարաբերություններում՝ ստեղծելով Հայաստանի գործարար շրջանակներում լրացուցիչ անհանգստություններ և առաջ բերելով լրացուցիչ վտանգներ, որոնք, բնականաբար, կարող են ազդել հարաբերությունների տնտեսական տիրույթի վրա, նաև որոշակիորեն քաղաքական տիրույթի վրա՝ հաշվի առնելով ամերիկյան կողմի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Բոլտոնի հայտարարությունները:

«Բայց կարծում եմ` այդ ռիսկերը կառավարելի են, և մենք որևէ պարագայում չենք կարող հրաժարվել Իրանի հետ համագործակցության ընդլայնումից, որովհետև այդ ընդլայնումը բխում է երկու կողմերի շահերից», - հավելեց իրանագետը:

84
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Գեորգի Ավետիսյան

Բակային մորթից առաջացած մսեղիքը չի հայտնվի շուկայում. Ավետիսյանը` սպանդանոցների մասին

12
(Թարմացված է 14:13 12.08.2020)
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրապետության տարածքում տեղակայված սպանդանոցների ընդհանուր գործունեությանն ու դրանց առնչվող սանիտարահիգիենիկ պայմաններին։
Ավետիսյան. «Հետևելու ենք, որ բակային մորթի արդյունքում առաջացած մսեղիքը չհայտնվի շուկայում»

Գեորգի Ավետիսյանի փոխանցմամբ` բոլոր վայրերում, որտեղ բացվել ու բացվում են սպանդանոցներ, տեսչական մարմինն աշխատում է ներկա գտնվել, տեղում ծանոթանալ աշխատանքային պայմաններին և խորհուրդներ տալ տնտեսվարողներին, որպեսզի անասունների մորթը ճիշտ կազմակերպվի ու իրականացվի պատշաճ մակարդակով։ Ըստ այդմ` սպանդանոցների գործունեությունը մշտապես լինելու է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։

Անդրադառնալով կոնկրետ Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված նոր սպանդանոցին` Ավետիսյանը Sputnik Արմենիային ասաց, որ այնտեղ կան բավականին լավ պայմաններ, և կառույցը համապատասխանում է սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին։ Հաշվի առնելով սեփականատերերի հայտարարությունը` տեսչական մարմինը հասկացել է, որ նրանք պատրաստ են լուրջ գործունեություն ծավալել։

«Անասունների տեղափոխումը որևէ խնդիր չի առաջացնի, այն իրականացնելու են սպանդանոցները և նրանք, ովքեր պատրաստ են նույնիսկ գյուղացիներից գնել կենդանիներին ու տանել մորթի, նրանց բիզնեսն ավելի հաջողակ է լինելու»,– նշեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։

Ավետիսյանի խոսքով` տեսչական մարմինը չի հետևելու գյուղական համայնքներում իրականացվող բակային մորթին, որովհետև դա պարզապես հնարավոր չէ անել, քանի որ ռեսուրսները բավարար չեն ամեն ժամ լինել ցանկացած վայրում, այլ հետևելու է, որ բակային մորթի արդյունքում առաջացած մսեղիքը չհայտնվի շուկայում։

«Հայաստանի տարածքում այժմ կա 59 սպանդանոց, և այսուհետ դրանցում ստուգումների քանակը բազմապատկվելու է, որպեսզի պարզվի` արդյոք սպանդանոցներում իրականացվում է այնքան մորթ, որքան որ դուրս է գրվում 5-րդ ձևի փաստաթղթով, և արդյոք պահպանվում են բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները»,– ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։

Ըստ Ավետիսյանի`աշխատանքների ծանրաբեռնվածությունը կախված է լինելու զուտ սպանդանոցներից, իսկ անասունների գլխաքանակի անկման մասին հնարավոր չէ ստուգ տեղեկանալ, քանի դեռ չկա հաշվառում և համարակալում։ Երբ էկոնոմիկայի նախարարության կողմից նախանշված պիտակավորման աշխատանքների փուլը սկսվի, այնժամ հնարավոր կլինի իմանալ, թե իրականում որքան է կազմում անասունների գլխաքանակը Հայաստանում։

12
թեգերը:
Գեորգի Ավետիսյան, Սպանդանոց, Հայաստան
Ըստ թեմայի
«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում
Քաղաքակրթությունն ու գյուղացու կորցրած շահույթը. սպանդանոցների չերևացող կողմը
Կառավարությունն անտոկոս վարկեր է տրամադրում սպանդանոցներին
Արամ Վարդևանյան

Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց դրանք

27
(Թարմացված է 13:25 12.08.2020)
Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դատավարության ձգձգման հանգամանքներին և դատավարության ընթացքում տեղ գտած խախտումներին։
Վարդևանյան. «Ի տարբերություն հակառակ կողմի, մեր յուրաքանչյուր դիրքորոշումը փաստարկված է»

Արամ Վարդևանյանի դիտարկմամբ` դատավարության կողմերից մեկն իրականում առանց որևէ փաստարկի, պարզապես իրավական գործընթացին անհարիր ու մերկապարանոց հայտարարություններով է հանդես գալիս, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած ցանկացած դիրքորոշում և հայտարարություն փաստարկված է։

«Երբ հակառակ կողմը մշտապես փորձում է որոշ պիտակավորումներ գտնել ու գնահատականներ տալ դատական նիստերի ձգձգումների վերաբերյալ, այդ գնահատականները որևէ աղերս չունեն իրականության հետ, որովհետև բոլոր դատական նիստերին մենք մշտապես մասնակցում ենք, նույնիսկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Մի քանի դատական նիստեր չկայացան պարզապես դատավարության մասնակիցների չներկայանալու պատճառով»,– նշում է փաստաբանը։

Արամ Վարդևանյանի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մասին բացասական լույսի ներքո խոսելն անհմին է ու անտեղի, որովհետև ոչ իրավաբանները չեն պատկերացնում քրեական դատավարության փուլային գործընթացը,  մինչդեռ մասնագետները քաջատեղյակ են, որ առավել ևս 80 հատորից ավելի մեծ քրեական գործն ունի որոշակի դատավարական փուլեր։

«Մենք այժմ գտնվում ենք միջնորդությունների ներկայացման փուլում, որը դատաքննության բաղադրիչներից մեկն է։ Երբ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի պաշտպանական կողմին զրկեն միջնորդություններով հանդես գալու իրավունքից, նույն դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ կայացվեց արձանագրային որոշում, որ նշված միջնորդությունն ակնհայտ անհիմն է, չունի քրեադատավարական որևէ հիմք, հետևաբար մեր միջնորդությունները չեն գնահատվում որպես իրավունքի չարաշահում»,– նշում է փաստաբանը։

Այդուհանդերձ Արամ Վարդևանյանը շեշտում է այն հանգամանքը, որ դատավարության ընթացքում իրենք արձանագրել են էական խախտումներ, որոնք սկսվել են սույն դատավարության հենց առաջին օրից, երբ քրեական գործի հարուցումը տեղի էր ունեցել և Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել առանց նրա` որպես պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

Փաստաբանի գնահատմամբ` մյուս էական ու մեծ խախտումն առնչվում է Քրեական օրենսգրքի հենց մեղադրանքին, ինչն ըստ էության անկյունաքարն է` 300.1 հոդվածը, «Սահմանադրական կարգը տապալելը» վերտառությամբ, և հենց այդ նույն հոդվածը, որն իրավական որոշակիությանը որևէ կերպ չի համապատասխանում, և նույն 7-ի գործով որպես հետադարձ ուժի հիմք 2008թ.–ին չկար։ 300.1 հոդվածն այդ ժամանակ Քրեական օրենսգրքում ընդհանրապես գոյություն չուներ։ Բացի նշվածից, Վարդևանյանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին մինչ օրս չի ներկայացվել քրեական գործին առնչվող բոլոր հատորները, քանի որ 80 հատորից զատ կան նաև այլ հատորներ, որոնցում, ըստ նրա, առկա են այնպիսի ապացույցներ, որոնք ամբողջությամբ հերքում են հենց մեղադրող կողմի դիրքորոշումները։   

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

27
թեգերը:
Արամ Վարդևանյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Դատավոր, Դատարան, դատ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
«Մարտի 1»-ի գործով դատախազները չեն փոխվի. դատարանը մերժեց տուժողի միջնորդությունը
Կորոնավիրուսը կարող է տապալել «Մարտի 1»-ի գործով նիստերը. տուժողները շատ են, տեղը՝ փոքր
Մարտի 1-ի գործով դատը հետաձգվեց մինչև սեպտեմբեր. տուժող կողմը միտում է տեսնում
Ապօրինի պատշգամբ

Երևանում կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային. տեսանյութ

10
(Թարմացված է 16:33 12.08.2020)
Բնակիչը պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքի 2-րդ հարկում պատշգամբ էր «հարմարեցրել» ու թույլ չէր տալիս, որ այն ապամոնտաժեն։ Դեպքի վայրում նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները և սպառնացել է երեխային նետել պատշգամբից։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այս ահազանգը ստացել է ժամը 15։35-ին։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից նա նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են վերամբարձ կռունկով պատշգամբին մոտենում ոստիկանները, իսկ պատշգամբում կանգնած կինը՝ «դույլով զինված», բղավում է ոստիկանների վրա, արգելում մոտենալ պատշգամբին՝ սպառնալով դույլով ջուր լցնել նրանց վրա։ Կադրերում երևում է, որ կնոջ կողքին նաև փոքրիկ տղա է կանգնած։

Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին

10
թեգերը:
Կին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան, Հայաստան