Երվանդ Բոզոյան

Բոզոյան. «Փաշինյանի հայտարարությունը հստակություն մտցրեց խնդրում և զարմացրեց Ադրբեջանին»

284
Գրիգորի Կարասինի այցը ոչ պաշտոնական և խորհրդանշական էր։ Խոսելով ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի` Հայաստան այցի մասին` Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Դավոսյան հանդիպումից և Բոլտոնի զանգից հետո շատերի մոտ այն տեսակետը կար, որ ընթանում է մի պրոցես, որի վերաբերյալ կա անհանգստություն, հատկապես` հայ հասարակության մեջ։ Ռուսաստանի մոտ կար որոշակի զգուշավորություն, որովհետև տպավորությունն այն էր, որ նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել է ԱՄՆ–ն։ Կարասինն իր այցի ընթացքում փորձում էր հասկանալ` ինչ արդյունքներ և ինչ ակնկալիքներ կան և ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանի իշխանությունը կարգավորման վերաբերյալ»,–ասում է Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով`հետագա գործընթացները և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը չի վարում խաղաղություն տարածքների դիմաց քաղաքականություն, մի փոքր հստակություն մտցրեց խնդրում և խիստ զարմացրեց Ադրբեջանին։

 

284
թեգերը:
Արցախ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (239)

sys_stories