Աշոտ Ավագյան

Ավագյան. «Երևի ինքը կուզեր, որ մենք օրգիաներ կազմակերպեինք, ինքն էլ ներկա լիներ ու հիանար»

97
(Թարմացված է 18:55 02.02.2019)
Նկարիչ Աշոտ Ավագյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատասխանել է իր հասցեին մեղադրանքներ հնչեցրած մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանին։

Սյունիքի մարզի հեթանոսական հուշարձանների տարածքում պիղծ ծիսակարգեր անցկացնելու մեջ իրեն մեղադրող մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանին Աշոտ Ավագյանը պատասխանեց շատ կարճ` ստում է։

«Երևի թե ինքը կուզեր, որ մենք օրգիաներ կազմակերպեինք, ինքն էլ ներկա լիներ ու հիանար, բայց նման բան չկա»,– ասաց Ավագյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Ասեմ, որ մինչև 1960թթ–ն այնտեղ չբեր կանանց հետ կապված ծիսակատարություններ էին անում։ Նաև բերքի հետ կապված` հողը հերկելուց հետո, երբ որ սերմն արդեն պիտի գցեին հողի մեջ, այստեղ ծիսակատարություն էին կատարում, որպեսզի տարին բերրի լիներ և այլն։ Հայրս 1944թ–ին, երբ Գորիսում ուսանող էր, 2 անգամ հանդիպել է այս ծիսակատարությանը, որովհետև այն ժամանակ մեքենա չկար, և ոտքով դասի գնալ–գալիս երկու անգամ հանդիպել է»,– ասաց Ավագյանը` խոսելով Սիսիանից 7 կմ հեռավորության վրա գտնվող Պորտաքարի մոտ անցկացվող միջոցառումների մասին։

Հիշեցնենք, այսօր հրավիրած ասուլիսում Վաչագան Վահրադյանը հայտարարել էր, որ Ավագյանը հուշարձանի տարածքում կազմակերպում է աղանդավորական օրգիաներ ու պիղծ ծիսակատարություններ։

97

sys_stories