Արման Պողոսյան

Պողոսյան. «2020 թվականից արդեն բոլորը կունենան տնօրինվող եկամտի աճ»

68
(Թարմացված է 20:06 30.01.2019)
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է եկամտային հարկի համահարթեցման մասին։

Ըստ Պողոսյանի` այս հարցի քննարկման համատեքստում պետք է հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում կառավարությունը եկամտային հարկի համահարթ` 23 տոկոս դրույքաչափ սահմանելով և հետագա տարիներին մինչև 20 տոկոս նվազեցնելով։

«Պետք է նկատել, որ կառավարության հիմնական նպատակը արտադրողական աշխատուժը խրախուսելը և արտահանմանը միտված ձեռնարկատիրական գործունեության միջավայրը բարելավելն է, ըստ այդմ`արտաքին շուկաներում մեր տեղական արտադրանքի մրցունակության բարձրացումը»,– նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով` վարձու աշխատողների մեծ մասը, ըստ հայտարարագրված փաստացի տվյալների, ստանում է 150 հազարից քիչ աշխատավարձ և եկամտային հարկի փոփոխություննառաջին փուլում, որը ընդամենը 4 ամիս է լինելու, (2019 թվականի սեպտեմբերից մինչև տարեվերջ) մարդիկ, թերևս, չեն զգա այդ փոփոխության ազդեցությունը, բայց 2020 թվականից, երբ դրույքաչափը կսկսի իջնել, այդ պարագայում արդեն բոլոր եկամտային խմբում գտնվողները կունենան տնօրինվող եկամտի աճ։

68

sys_stories