Գևորգ Աղաբալյան

Աղաբալյան. «Ոչ թե ծանոթների, այլ գաղափարների և իրականացվող ծրագրերի պայքար պետք է լինի»

236
(Թարմացված է 20:22 29.01.2019)
Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ի տնօրենի թեկնածու Գևորգ Աղաբալյան Sputnik Արմենիայի եթերում խոսում է իրենց ծրագրերի մասին, որոնք կիրագործեն մրցույթում հաղթելուց հետո։

Նրա խոսքով` աջակցությունը թավշյա հեղափոխությանը եղել է ոչ թե ներկա իշխանություններին, այլ ժողովրդին և այն արժեհամակարգին, որն այսօր ունենք։ «Եվ հենց այս ամենի արդյունքում ես հուսով եմ, որ ՄՀՀ–ում կունենաք արդար և թափանցիկ ընտրություններ։ Մարզահամերգային համալիրը մեծ կառույց է, և պետք է հստակ ծրագիր ունենալ և իրագործել այնտեղ։ Այստեղ ոչ թե ծանոթների, այլ գաղափարների և իրականացվող ծրագրերի պայքար պետք է լինի»,–նշում է Աղաբալյանը։

Թեկնածուն մանրամասնում է, որ ընտրվելու դեպքում իրենց առաջնային խնդիրը ֆինանսական միջոցների ավելացումն է լինելու, որի շնորհիվ բարեկարգում կիրականացվի ՄՀՀ–ում։ «Մենք ունենք փուլային ծրագրի, որը թույլ կտա իրականացնել բոլոր նախագծերը»,–նշում է նա։

Նրա խոսքով` այսօր ցավոք, մեր Մարզահամերգային համալիրը մրցունակ չէ։ Տարիների ընթացքում այս կարևոր կառույցը մատնվել է անգործության։

236
Ըստ թեմայի
Պետրոսյան. «Ես կոմպետենտ եմ ՄՀՀ–ի տնօրեն աշխատելու համար»

sys_stories