Աշոտ Արշակյան
«Այն կրում է խորհրդատվական, մեթոդական բնույթ։ Փաստաթուղթը ներդրվել է դեռևս 2014թ.–ին, մշակվել է դպրոցների կենտրոնների կողմից և ասեմ, որ շատ դպրոցներում արդեն օգտվում և առաջնորդվում են այդ փաստաթղթից։ Նախարարության կողմից այն միայն լրամշակվել է»,–ասում է նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով` փաստաթուղթն ուղարկել է բոլոր մարզային դպրոցներ` քննարկվելու, ստացել են առաջարկներ` նաև տարբեր գերատեսչությունից։
«Փաստաթուղթը վարքագծի կանոններ չի պարտադրում կամ թելադրում։ Սրանք նորմեր են, որոնց միջոցով փորձելու ենք դպրոցում կարգավորել աշակերտ–ուսուցիչ, ուսուցիչ–տնօրինություն հարաբերությունները` աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»,–ասաց Արշակյանը։
Նա նկատեց, որ, անկախ փաստաթղթից դպրոցում այս հարաբերությունները վերահսկող մարմիններ կան։