Երվանդ Բոզոյան

Բոզոյան. «Փաշինյանի թիմը միայն ընդհանուր պատկերացումներ ուներ երկրի զարգացման մասին»

95
(Թարմացված է 19:34 21.01.2019)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների և Հայաստան–ԵՄ հարաբերությունների մասին։

«Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները սպասողական վիճակի մեջ են գցել աշխարհի հիմնական կենտրոններին։ Ե՛վ Եվրամիությունում, և՛ Ռուսաստանում փորձում են հասկանալ, թե նոր իշխանությունը ինչ վեկտոր է ընտրելու։ Ինչ հիմքերի վրա են դրվելու ներքին քաղաքական ու տնտեսական լծակները։ Կարծում եմ` հստակեցնելուց հետո հիմնական կենտրոնները ևս կհայտնեն իրենց դիրքորոշումը Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ»,–ասում է Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` Եվրոմիությունն առանցքային փոփոխություններ չի սպասում, սակայն երբ կնքվեց Հայաստան–ԵՄ համաձայնագիրը, նրանք Հայաստանի կողմից էին առաջարկներ ակնկալում` այդ համաձայնագրին միս ու արյուն հաղորդելու համար։ Բայց, քանի որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը փոխվեց, ԵՄ–ն էլ սպասողական վիճակում հայտնվեց։

Խոսելով նոր իշխանությունների գործելաոճի մասին` քաղաքագետը նշում է, որ Փաշինյանի թիմը ընդհանուր պատկերացումներ ուներ երկրի զարգացման մասին, բայց դրանք կոնկրետ, առարկայական չէին։ «Մարդիկ անտեղյակ են, անփորձ են, և արտաքին քաղաքական այս բացը դրանով է պայմանավորված»,–նշում է նա։

 

 

95
թեգերը:
Եվրամիություն, Նիկոլ Փաշինյան

sys_stories