Բորիս Գաբրիելյան. ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

Գաբրիելյան.«Աշխարհում գործող նորմը՝ ձուկ չորսալ ձվադրման շրջանում, Հայաստանում չի գործում»

46
ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ձվադրման շրջանում ձկան և ձկնկիթի վաճառքի աղետալի հետևանքների մասին:

Սիգի ձվադրման շրջանում ամենուրեք տեսնում էինք, որ շուկաներում վաճառվում էին և հասուն ձկներ և դույլերով ձկնկիթ. սա անթույլատրելի է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը:

«Ընդհանրապես աշխարհում գոյություն ունի նորմ՝ չորսալ ձվադրման կամ բազմացման շրջանում գտնվող կենդանուն, բոլոր որսորդները դա գիտեն, բայց Հայաստանում դա չի պահպանվում»,- ցավով արձանագրեց Գաբրիելյանը:

Նա հիշեցրեց նման անհեռատես վարվելակերպի աղետալի հետևանքը. Սևանում առհասարակ վերացել է իշխանի 2 ենթատեսակ՝ ձմեռայինն ու բոջակը:

46
թեգերը:
Սևան
Ըստ թեմայի
30 տարի Սևանի ջուրը խմել ենք. սևանցիները վստահեցնում են՝ լիճը վտանգավոր չէ
Ի՞նչ փողեր են «հոսում» Արփա–Սևան թունելով և ո՞ւմ գրպանը
Հացի փող` աղիքային ցուպիկի դիմաց. նոր Երևանի 90- ականների ոգին

sys_stories