Էդմոն Մարուքյան

Մարուքյան. «Ընդդիմությունը դեր չունի, սուպերվարչապետական համակարգը խեղդել է մյուսներին»

1535
(Թարմացված է 18:46 24.12.2018)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է կառավարության կազմի մասին օրենքի նախագծից և քննադատում սուպերվարչապետական համակարգը։
Էդմոն Մարուքյան

Նա նշում է, որ բոլորը, կարծես, մոռացել են, որ ընդդիմությունը դեր չունի, և սուպերվարչապետական համակարգը խեղդել է մյուս ինստիտուտներին։

«Շատ կարևոր է, որ սուպերվարչապետական համակարգը վերափոխվի, կազմաքանդվի և լիազորությունները փոխանցվեն խորհրդարանին։ Այլապես մենք լուրջ խնդիր ենք ունենալու, և նույնի շարունակությունն է լինելու, այսինքն` մի մարդ ղեկավարելու է բոլորին, և այդ մարդը պատասխան է տալու այս ամենի համար»,–ասում է նա։

Մարուքյանը հիշատակում է, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքով է սա արվել և այդպես էլ կարող է փոփոխության ենթարկվել։ «Այսօր հրապարակվել է այդ նախագիծը, և այդտեղից երևում է, որ սուպերվարչապետական համակարգը չի կազմաքանդվում։ Սա արդեն վատ ուղերձ ու ազդակ է, որ գործող իշխանությունը չի հրաժարվում հին վատ համակարգից»,–ասում է Մարուքյանը։

1535
թեգերը:
ՀՀ կառավարություն, Էդմոն Մարուքյան
Борис Габриелян

Ինչո՞ւ է Սևանն այս տարի ավելի շուտ սկսել կանաչել. մասնագետը` լճի խնդիրների մասին

47
(Թարմացված է 22:19 02.06.2020)
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Սևանա լճի էկոհամակարգին, ձկնապաշարներին առնչվող խնդիրների մասին և անդրադարձել լճի կանաչելու հարցին։
Գաբրիելյան. «Սևանա լիճն այս տարի կծաղկի ու կկանաչի ավելի ինտենսիվորեն` նախորդ տարվա համեմատ»

Բարդուղ Գաբրիելյանի փոխանցմամբ` այն, որ Սևանա լիճն այս տարի նույնպես կանաչելու է, նորություն չէ, քանի որ երբ նախորդ երկու տարիներին տեղի ունեցավ այդ պրոցեսը, ինստիտուտը ահազանգեց, որ այդ երևույթը կարող է խորանալ։ 

«Երբ ջրիմուռները մահանում են, նստում են լճի հատակին` ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի առաջանա օրգանական նյութի ավելցուկ, ինչն էլ խթանում է ծաղկման հետագա պրոցեսը։ Դրա ապացույցն այն է, որ այս տարի կանաչելու երևույթը սկսվել է հունիսին, մինչդեռ նախորդ երկու տարիներին լիճը սկսում էր կանաչել հուլիսին։ Մեր գիտնականներն արդեն իսկ գիտարշավ են անցկացրել լճի վրա ու նկատել ծաղկման վաղ շրջանը»,– նշում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։ 

Թեև Բարդուղ Գաբրիելյանը չի կարող ասել, թե Բնապահպանության նախարարությունն այս տարի ինչ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, սակայն իրենք բազմիցս դիմել են գերատեսչությանը, որպեսզի կատարվեն հետևյալ հիմնական գործողությունները։ Ըստ այդմ` նախ պետք է հավուր պատշաճի իրականացվեն ջրավազանի մաքրման աշխատանքները, որպեսզի արգելափակվի կենսածին տարրերի հոսքը դեպի լիճ, իսկ դրա համար անհրաժեշտ է միջոցառումներ անցկացնել մաքրման կայաններում, որպեսզի մասնավորապես ազոտի և ֆոսֆորի մուտքը հնարավորինս նվազեցվի։ Մյուս կողմից պետք է ամեն ինչ անել, որպեսզի ջրի մակարդակը սկսի բարձրանալ, ինչը կկանխարգելի լճի հետագա ծաղկումը։ 

«Լճի կանաչելու պայմաններում օրգանական նյութերի մեծացումն անփուսափելի է, մինչդեռ եթե ունենայինք ձկնային մեծ պաշարներ, ապա այդ հանգամանքը որոշակիորեն կնվազեցներ ծաղկման պրոցեսը։ Բայց ցավոք սրտի ձկան անխնա որսը շարունակվում է, աջ ու ձախ կարելի է տեսնել ձկան վաճառք։ Ճիշտ է, լճի մակարդակը մի քանի սանտիմետրով բարձրացել է, սակայն դա բավարար չէ, հետևաբար այս տարի էլ հավանականությունը շատ մեծ է, որ լիճն ավելի ինտենսիվորեն կկանաչի»,– նշում է Գաբրիելյանը։

Սևանի սիգը պետք է թանկացնել, արտահանումը` արգելել

Նրա համոզմամբ` պետք է ոչ թե աշխատել ձկնապաշարներն ավելացնելու,այլ եղածը պահպանելու ուղղությամբ, քանզի եթե պատշաճ կերպով պահպանվեն պաշարները, և կառավարելի դառնա ձկան որսը, այդ դեպքում խնդիրներ չեն առաջանա։ Ըստ այդմ` պետք է որսը խստագույնս արգելվի ձվադրման շրջանում, աշնանն ու ձմռանը, և հատկապես գարնանը, երբ որսում են մանրաձուկը։ Բարդուղ Գաբրիելյանի տեղեկացմամբ` աշխարհում ընդունված կարգ է, որ կենդանուն չեն որսում, որը պետք է աճի ու բազմանա, իսկ մեզ մոտ փողոցներում 100-150 դրամով արդեն իսկ վաճառվում է մանրաձուկը, որը պետք է աճեր ու բազմանար։      

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.–ի ամռանը։ Նախորդ տարի ամռանը նույնպես կանաչեց։

47
թեգերը:
որս, ձուկ, Սևանա լիճ
Ըստ թեմայի
«Կառավարության քայլը հարց չի լուծում»․ Դանիելյանը՝ հանքարդյունաբերության վտանգների մասին
Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի
Սամվել Մարտիրոսյան

Մարտիրոսյան. «Մահացած անձանց տվյալների արտահոսքը կարող է լինել սաբոտաժի հետևանք»

54
(Թարմացված է 18:34 02.06.2020)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների արտահոսքի մասին։
Մարտիրոսյան. «Մահացած անձանց տվյալների հայտնվելը համացանցում կարող է լինել սաբոտաժի արդյունք»

Սամվել Մարտիրոսյանը նշում է` մահացածների տվյալները հայտնվել են ֆեյսբուքյան մի էջում, որը մինչ այդ էլ ակնհայտորեն զբաղվում էր մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելով, այսինքն` քաղաքական բացահայտ քարոզչությամբ, շատ հազվադեպ է ակտիվանում և շատ գրառումներ չի անում։

«Սա կա՛մ հաքերային հարձակման հետևանք է, կա՛մ էլ ներքին արտահոսքի, երբ աշխատակիցներից մեկը ուղղակի սաբոտաժ է արել»,– ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Թեև Մարտիրոսյանը դժվարանում է ասել, թե կարանտինային, ճգնաժամային իրավիճակում կառավարումն ինչպես է իրականացվում նախարարության ներսում, որտեղ են տեղադրված տվյալները, որքանով են դրանք հասանելի կամ ինչ համակարգ է գործում ներսում, բայց նշում է, որ միայն ներսի մարդը կարող է գնահատել տվյալների ապահովության մակարդակը։

«Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք վերոնշյալ էջին հաքերներն ու սաբոտաժով զբաղվողներն են տեղեկություններ ուղարկել, թե՞ հենց այդ էջը ներգրավված է շղթայի մեջ որպես առաջնային աղբյուր։ Դժվար է այս պահին ասել, թեև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս էջն ակտիվ չէ և շատ ընթերցողներ չունի` կարելի է ենթադրել, որ ներգրավված է հստակ շղթայում»,– նշում է նա։

Մարտիրոսյանի դիտարկմամբ` այդ էջի արգելափակումը բավականին հեշտ կլինի, որովհետև կարելի է անմիջապես դիմել Facebook–ին, որն իր հերթին հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը` բավականին լուրջ է վերաբերվում նման երևույթներին։ Փորձագետի համոզմամբ` հանցագործին գտնելը կախված է մասնագիտական գիտելիքներից և այն հանգամանքից, թե ինչպես կարելի է վնասազերծել անձին, որը մասնագիտացած է նման էջեր վարելու գործում, և եթե կիրառել է հատուկ միջոցներ, հնարավոր է` նույնիսկ չգտնեն նրան, սակայն հնարավորություններ կան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակվել են Facebook-ում։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ տվյալների արտահոսքի համար արդեն դիմել են իրավապահներին։ 

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10009–ի։ Կորոնավիրուսից մահացել է 158 մարդ, ևս 56–ն էլ մահացել են այլ հիվանդություններից։

54
թեգերը:
Սամվել Մարտիրոսյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել
Ազատազրկվածների շրջանում կորոնավիրուսով վարակվածներ չկան. փոխնախարար
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով
Հենրիխ Մխիթարյան. արխիվային լուսանկար

Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. լուսանկար

0
(Թարմացված է 10:25 03.06.2020)
ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որը տեղի էր ունեցել ձերբակալության ժամանակ, աշխարհում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստները, ու նրանց հետ նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, միացել են #blacklivesmatter նախաձեռնությանը, որը նվիրված է ԱՄՆ-ում ձերբակալվելիս ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդին:

ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող բիզնեսներ են տուժել

Մխիթարյանը facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել:

«Մենք այսօր միասին ենք և աջակցում ենք #blacklivesmatter նախաձեռնությանը»,–գրել է նա:

Հիշեցնենք`ԱՄՆ–ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո զանգվածային անկարգություններ ու բողոքի ցույցեր են սկսվել։ Տուժել են բազմաթիվ ամերիկացիներ, կան զոհեր։

Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները

0
թեգերը:
ԱՄՆ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ
Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա
ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա