Վալերիյ Օսիպյան

Օսիպյան. «Դեկտեմբերի 22-ից ոստիկանությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով»

36
(Թարմացված է 20:05 20.12.2018)
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Երևանի կենտրոնական փողոցներում վերջին օրերին առաջացած խցանումների խնդրին։

Երևանի Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում խցանումները պայմանավորված են նախաամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

«Քաղաքացիները բոլորը տնից դուրս են գալիս, առևտուր են անում, մեքենաներն են շատանում, մարզերից են գալիս Երևանի կենտրոնական հատված։ Ամեն ինչը կապված է նախատոնական առևտրի, գնումների հետ»,– ասաց նա` հավելելով, որ այսօր արդեն փողոցներում հերթապահող ոստիկանների թվաքանակն ավելացվել է, իսկ դեկտեմբերի 22-ից ոստիկանությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով։

Այդ ռեժիմը կպահպանվի մինչև հունվարի առաջին շաբաթը, մինչև ոստիկանապետի հատուկ կարգադրություն` աշխատանքային սովորական ռեժիմի անցնելու մասին։

 

36

sys_stories