Երվանդ Բոզոյան

Բոզոյան. «Հաջորդ իշխանությունը կարող է նախորդից լավը չլինել»

221
(Թարմացված է 20:43 06.12.2018)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում իր կարծիքն է ներկայացնում երեկ կայացած հեռուստաբանավեճի վերաբերյալ:

Տեսնելով, թե նույն սրահում հավաքված 11 քաղաքական ուժերի ներկայացուցիչները ինչ և ինչպես են պատասխան միևնույն հարցին, լսարանը ավելի ռացիոնալ կարող է կայացնել քաղաքական որոշումները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

«Կոնկրետ ինքս բանավեճին ներկա 11 հոգուց կառանձնացնեի 4-ին, որոնց շարքը գլխավորում է  Վիգեն Սարգսյանը»,-մանրամասնեց Հակոբյանը՝ հավելելով, որ նրա խոսքերը, իր կարծիքով, ամենահավասարակշռվածն էին:

  Քաղաքագետը, սակայն, ափսոսանքով նշեց, որ Վիգեն Սարգսյանը ներկայացնում էր մի կուսակցություն, որը, «մեղմ ասած, պոպուլյար չէ հանրության շրջանում»:

Այս տեսանկյունից Բոզոյանը մատնացույց արեց մի խնդիր. այն կառույցը (նկատի ունի ՀՀԿ-ն, խմբ.), որը հեղինակազրկված է հանրության մեջ, ներկայանում է մի անձով, որն ամենաադեկվատն ու  ամենաառողջն իր տեսակետներով և իր խոսքով, դա նշանակում է, որ հաջորդ իշխանությունը կարող է ավելի լավը չլինել:

221
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ

sys_stories